News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Արարատի մարզպետարանում ընթացող քննարկմանը, որտեղ հանդիպում էր կազմակերպվել  մսավաճառների, Արարատի Մարզպետ Գարիկ Սարգսյանի եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի միջեւ, տեղի ունեցավ վիճաբանություն։

Հանդիպմանը եկել էր նաեւ «Երեւանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը, որը ցանկացավ հարց ուղղել պատգամավորին, վերջինս թույլ չտվեց հարց ուղղել. «Պրովակատորը եք դուք»։

Ինչին ի պատասխան Բաբկեն Հարությունյանն ասաց. «Դուք որպես ԱԺ-ի պատգամավոր չդնեք խտրականություն։ Դուք էլ որպես մարզպետ սաստեք ձեր կուսակից ընկերոջը։ Սեւ ու սպիտակի եք բաժանել երկիրը»։

Այդ հայտարարությունից հետո քննարկման դահլիճում տեղի ունեցավ իրարանցում, որից հետո գյուղացիները դուրս հրավիրեցին Բաբկեն Հարությունյանին դահլիճից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ