News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Բերեք, մի քիչ համբերություն ցուցաբերենք եւ վաղը ԱԺ ամբիոնից կարծում եմ՝ այս հարցի պատասխանը կհնչի Կառավարության կողմից։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

Նշենք, որ այսօր՝ երեկոյան Արարատի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում մարզպետ Գարիկ Սարգսյանի, Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի եւ Կառավարության որոշումից դժգոհ անասնատերերի միջեւ։

Նշենք, որ անասնատերերը բողոքում են օրենքի դրույթի դեմ, որով պարտադիր է դառնում անասունների մորթը կազմակերպել միայն սպանդանոցներում:

Գարիկ Սարգսյանն ասաց, եթե ինչ-որ տեղ օրենք է գործելու, ինչ-որ տեղ սահմանափակումներ են գործելու, այդ օրենքը ոչ բոլորի սրտով կարող է լինել. «Ինչ էլ լինի սահմանափակումներ են գործելու, պետք է ապահովենք մեր քաղաքացիների մաքուր ու անվտանգ մսամթերք օգտագործելու իրավունքը եւ խուսափենք համաճարակներից»։

Մարզպետն առաջարկում էր, որ մարզերում լինեն բոլորին հասանելի սպանդանոցներ, որոնք կլինեն համայնքներին մոտ. «Թե տեղափոխման հարցերով, թե այլ անհարմարություններով մենք մեր ֆերմերներին որեւէ խոչընդոտ չհանդիսանանք։ Վերցվեր ինչ-որ իքս քանակությամբ համայնքներ եւ նրանց համար լիներ ինչ-որ քանակի սպանդանոցներ։ Օրինակ՝ մինչեւ Զանգակատնից մինչեւ Մասիսի սպանդանոց, այդ անհարմարությունը, զուտ հեռավորության առումով, մեր գյուղացիներին պատճառում է։ Նոր առաջարկվում էր խոշոր ֆերմերների համար ունենալ մասնավոր, իրենց ֆերմային կից սպանդանոց։ Մենք այդպիսի օրինակ ունենք մեր մարզում»։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 15-ից ուժի մեջ է մտել կառավարության ընդունած որոշումը, ըստ որի` Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա անասունի՝ սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ, ինչն անվտանգության երաշխիք է։

Հիշեցնենք նաեւ, որ անասնապահները եւ մսավաճառները մի քանի օր բողոքի ակցիաներ են իրականացրել Կառավարության շենքի առջեւ պահանջելով վերանայել այդ որոշումը։ Երեկ ակցիայի մասնակիցները մի քանի րոպեով փակեցին մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտան այնուհետեւ կառավարությունից, որեւէ արձագանք չստանալով կոչ արեցին, որպեսզի ՀՀ բոլոր մարզերում բնակիչները փողոցները փակեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ