News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 23-ի նիստում է նվազեցրեց նպաստի իրավունք տվող սահմանային միավորը, որը թույլ կտա, որ 11 հազար ընտանիքներ շարունակեն մնալ նպաստի համակարգում:

Հարցը ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նա նշեց, որ ամեն տարի կառավարությունը սահմանում է ընտանեկան եւ սոցիալական նպաստի իրավունք տվող ընտանիքի սահմանային միավորները, ինչպես նաեւ դրանց վճարման ֆինանսակամ միջոցների չափերը:

«Բյուջեով հատկացվել է 37,227 մլրդ դրամ միջին ամսական մոտ 98 780 ընտանիքի համար, որի միջին նպաստի չափը կազմում է 31 350 հազար դրամի չափով պահպանվում է:

Նախագծով առաջարկվող միակ փոփոխությունը վերաբերում է նպաստի իրավունք տվող սահմանային միավորին. «Քանի որ բարձրացվել է նվազագույն կենսաթոշակի չափը, կենսաթոշակի չափը եւ նվազագույն աշխատավարձի չափը, երեխաների ծննդօգնությունը կավելանա, ինչպես նաեւ երեխաների խնամքի նպաստը, ուստի այս փոփոխությունները դրական ազդեցություն են ունենալու ընտանեկան նպաստի վրա: Նպաստի չափը նույնը թողնելու դեպքում շուրջ 11 հազար ընտանիք՝ 49 հազար անդամներով, կկորցներ նպաստ ստանալու իրավունքը: Հետեւաբար առաջարկվում է սոցիալական նպաստի սահմանային միավորը 30-ից իջեցնել 28-ի»,-ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ քանի որ թոշակներն ու աշխատավարձերը աճել են, մարդկանց եկամուտներն ավելացել են, այսօր գործող համակարգով 11 հազար ընտանիքներ դուրս են գալու նպաստի համակարգից, իսկ այս փոփոխության արդյունքում ոչ միայն 11 հազար կմնան նպաստի համակարգում, այլ եւս հազար ընտանիք կներառվի համակարգում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ