News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մենք այսօր խնդիր ունենք, որ հանրապետությունում ունենք գյուղատնտեսական նշանակության բազմաթիվ հողեր, որոնք չեն օգտագործվում նպատակային եւ այդ հողերի շատ մեծ մասի սեփականատերերը նույնիսկ Հայաստանում չեն ապրում, որպեսզի մենք այդ մարդկանց հետ խոսենք, խնդրենք, համոզենք, որ վարձակալության տան այդ հողերը նրանց, ովքեր պատրաստ են մշակել: Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, կառավարության նիստում Գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման հայեցակարգը եւ միջոցառումների ծրագիրը քննարկելու ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա մենք մտածում ենք այսպիսի մեխանիզմ ներդնել, որ ըստ մարզերի եւ հողի կատեգորիաների սահմանենք հողի վարձակալության պետական գին, ունենանք օրենսդրական կարգավորում, որ երբ մի հող երկար ժամանակ չի օգտագործվում եւ´ այն դեպքում, երբ սեփականատերը ՀՀ-ում է, եւ´ այն դեպքում, երբ սեփականատերը ՀՀ-ում չէ: Մենք օրենքի ուժով այդ հողը վերցնենք մարդուց վարձակալության, իրեն վճարենք վարձակալության վճար, եւ պետությունը վարձակալությամբ հանձնի այն տնտեսվարողին, ով պատրաստ է դա օգտագործել: Այսինքն` սրա արդյունքում մենք չմշակվող հողը դարձնում ենք մշակվող՝ այդ ընթացքում սեփականատիրոջը վճարելով որոշակի վարձակալության վճար»,-ասաց նա:

Չնայած դրան՝ վարչապետը նշեց, որ այդ առումով կադաստրի որոշակի խնդիրներ կան: «Այսօր մենք հանրապետությունում հողերի սեփականաշնորհման որոշ հետեւանքների հետ ենք բախվում, որոնք ռեալ խոչընդոտում են տնտեսության զարգացմանը»,-ասաց վարչապետը եւ պարզաբանեց, որ հողերն ահավոր կտրված են եւ օրինակ՝ քսան հեկտար հող ոչ մի տեղ չկա, կամ դա հարյուրավոր սեփականատերերի միջեւ բաժանված է:

«Ամեն, ենթադրենք, 300 քմ հողն ունի մի 10 սեփականատեր, դրանց մի մասը մահացած է, չգիտենք՝ ժառանգները ովքեր են, մյուս մասը Հայաստանում չեն եւ այլն»,-ասաց Փաշինյանը:

«Այս կարգի լուրջ խնդիրներ կան, որոնք մանրակրկիտ նյարդային աշխատանք են պահանջում»,-ասաց նա եւ այս հարցում կարեւորեց հանրության հետ մշտական երկխոսությունը:

«Ես կարծում եմ, որ այս պրոցեսները պետք է արվեն 100 տոկոս թափանցիկ, երբ փակ քննարկումների արդյունքում 0 պայմանական տեղեկացվածությունից հասնում ենք 100 տոկոս տեղեկացվածության եւ այդ քննարկումներով կիսվում ենք հանրության հետ, առաջին ռեակցիան սուր է լինում»,-ասաց նա եւ  նշեց, որ սա տասնյակ հազարավոր մարդկանց  շահերի հետ է կապված եւ պետք է կոմպրոմիս գտնեն, բայց  նաեւ պետք է հասկանան, որ դժվար լուծումների անհրաժեշտություն ունենալու են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական...
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է...
«Ֆլեշի» լցակայանում հայտնաբերվել են խախտումներ. 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության...
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ սննդամթերքը 4,5 տոկոսով ավելի էժան է եղել. ի՞նչն է էժանացել
Դիտարկված բնակավայրերում տվյալ ապրանքների գները ապրիլին մարտի...
Ամենաշատ