News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Արագածոտնի մարզի Արայի գյուղի ղեկավարը, ըստ ձեռք բերված նախնական տվյալների, 2016 թ. օգոստոսից մինչեւ 2017 թ. նոյեմբեր ամիսը համայնքապետարանում, ամսական 56.000 դրամ աշխատավարձով, խմելու եւ ոռոգման ջրի հսկիչ է հրամանագրել իր որդուն, որն աշխատանքի չի ներկայացել, այդ աշխատանքը կատարել են այլ անձինք, իսկ որդին համապատասխան պաշտոնատար անձանց կողմից վարձատրվել է, ինչի հետեւանքով, այս պահին քննությանը հայտնի տվյալներով, պետությանը պատճառվել է մոտ 900.000 դրամ նյութական վնաս:

Բացի այդ, 2016 թ. սեպտեմբերից մինչեւ 2017 թ. նոյեմբեր ամիսը համայնքի ղեկավարը համայնքապետարանում գրադարանավար է հրամանագրել մի կնոջ, որն աշխատանքի չի ներկայացել, բայց վարձատրվել է, ինչի հետեւանքով, ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների, պետությանը պատճառվել է մոտ 800.000 դրամ նյութական վնաս:

Առերեւույթ հանցագործությունների առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ամենաշատ