News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն կոչ է արել ընդլայնել ՆԱՏՕ-ն եւ դաշինքին միացնել Վրաստանը, տեղեկացնում է Reuters-ը։ «Ես չեմ հասկանում, թե ինչու չենք հրավիրել Վրաստանին կամ չենք ակտիվացրել Վրաստանի անդամակցության գործողությունների պլանը»,- ասել է Չավուշօղլուն Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի պանելային բանավեճի ժամանակ։

«Մեզ քննադատում են այն բանի համար, որ մենք համեմատաբար ավելի լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ որպես հարեւանի, բայց մեր արեւմտյան բարեկամները չեն համաձայնում հրավիրել Վրաստանին, որովհետեւ չեն ցանկանում սադրել Ռուսաստանին։ Բայց Վրաստանը մեր կարիքն ունի, եւ մեզ պետք է այնպիսի դաշնակից, ինչպիսին Վրաստանն է։ Ուստի մեզ ընդլայնում է անհրաժեշտ, եւ Վրաստանը պետք է անդամակցի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ