News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 19
USD
478.63
EUR
517.06
RUB
7.53
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

ՄԱԿ միջազգային դատարանը ճանաչել է ռոհինջա ժողովրդի ցեղասպանությունից պաշտպանվելու իրավունքը։ Մյանմայի կառավարությանը պարտավորեցրել են ձեռնարկել ռոհինջաների պաշտպանության բոլոր հնարավոր միջոցները։ Դրանով իսկ դատավորները հերքել են Մյանմայի առաջնորդ, խաղաղության Նոբելյան մրցանակակիր Աուն Սան Սուն Չժիի փաստարկները։

Չորս ամիս հետո երկրի իշխանությունները պետք է հաշվետվություն ներկայացնեն ՄԱԿ-ին ընդունված միջոցների մասին, իսկ հետո՝ հաշվետվություն տան դրանց մասին ամեն կես տարին մեկ, մինչեւ որ դատարանը գործով վերջնական որոշում կայացնի։

Ներկա որոշումը միաձայն ընդունվել է բոլոր 17 դատավորների կողմից։ Այն իրավաբանորեն պարտավորեցնող է եւ բողոքարկման ենթակա չէ։ Սակայն դրա կատարման  մեխանիզմներ դատարանն, ըստ էության, չունի, տեղեկացնում է BBC-ն։

Վճիռն ընթերցելով՝ դատարանի նախագահ Աբդուլքավի Յուսուֆը հայտարարեց, որ դատարանն ի գիտություն է ընդունել ռոհինջաների հանդեպ 2017 թվականին Մյանմայի զինվորականների կողմից՝ ի խախտումն միջազգային իրավունքի, ուժի անհամաչափ կիրառման մասին վկայությունները։ Դատարանը հղում է կատարել նաեւ այն վկայություններին, որ զինվորականները չեն խոչընդոտել ռոհինջաների բնակավայրերի թալանին քաղաքացիական անձանց կողմից այն բանից հետո, երբ իրենք այդ բնակավայրերում զտումներ են իրականացրել։

Դիտարկվող հայցում, որը ներկայացրել է Գամբիան, խոսվում է էթնիկ զտումների մասին, որոնք տեղի են ունեցել Ռաքհայն նահանգում Մյանմայի զինվորականների կողմից 2016 թվականի հոկտեմբերից մինչեւ 2017 թվականի դեկտեմբերը։

Որոշումը չի նշանակում, թե դատարանը Ռաքհայնում տեղի ունեցած իրադարձությունները համարում է ցեղասպանություն։ Բայց եւ այնպես, այն ընդունվել է ցեղասպանության հանցագործության կանխման մասին միջազգային կոնվենցիայի երկրորդ հոդվածի համապատասխան, որում խոսվում է էթնիկ խմբին վնաս հասցնելու, այդ խմբի կենսապայմանների միտումնավոր վատթարացման եւ խմբի ներսում ծնելիության նվազեցման միջոցների մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ