News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունը մտադիր է առաջիկայում հրապարակել Մերձավոր Արեւելքում Դոնալդ Թրամփի խաղաղ պլանի մասին հայտարարությունը, կարծում են իսրայելցի պաշտոնյաները։

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ Թրամփը խնդրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հաջորդ շաբաթ Սպիտակ տուն հրավիրել, որպեսզի քննարկեն տարածաշրջանային հարցերը եւ «սուրբ հողում խաղաղության հնարավորությունը», հայտնում է Haaretz-ը։

Նա նշել է, որ Նեթանյահուի առաջարկով ինքը Վաշինգտոն է հրավիրել նաեւ նրա գլխավոր քաղաքական մրցակից Բենի Հանցին, որն ընդունել է հրավերը եւ նույնպես Սպիտակ տանը կհանդիպի Թրամփի հետ։

Նեթանյահուն կրկնել է, որ Հանցին հրավիրելն իր գաղափարն է եղել։ «Որովհետեւ կարեւոր է, որ մենք բաց չթողնենք Սպիտակ տան աջակցությամբ այս պատմական հնարավորությունը»,- ասել է նա։

Իսրայելական Channel 12 News հեռուստաալիքի համաձայն, Սպիտակ տունը Նեթանյահուին եւ Հանցին կներկայացնի պլան, որով կճանաչվի Իսրայելի ինքնիշխանությունը Արեւմտյան ափի իսրայելական բնակավայրերի վրա, ընդ որում բոլոր համայնքները, բացառությամբ 15-ի, տարածքային հաջորդականություն կստեղծեն։

Բացի այդ, նշված պլանով կրկին Երուսաղեմը ճանաչվում է Իսրայելի մայրաքաղաք եւ Իսրայելին թույլ է տրվում անհապաղ անեքսիայի ենթարկել համայնքները՝ միաժամանակ համաձայնելով Պաղեստինյան պետության ստեղծմանը հետագայում։ Պաղեստինցիներին առաջադրված պայմանները կներառեն Գազայի ապամելիտարիզացիա, ՀԱՄԱՍ-ի զինաթափում, Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաքի եւ Իսրայելը որպես հրեական պետության ճանաչում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ