News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին բժշկական կրթության զարգացման ոլոտում։ Այս մասին HORIZON 2020 Twinning ծրագրում Հայաստանի հաղթանակին նվիրված գիտաժողովի շրջանակում հունվարի 24-ին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։

Նա ավելացրեց, որ գիտությունը աշխատատեղերի եւ կենսամակարդակի բարձրացման խնդրի լուծման գլխավոր բաղադրիչն է, եւ տնտեսական աճը Հայաստանում ու Եվրոպայում հնարավոր է միայն գիտելիը գործնական հարթությանն ինտեգրելու դեպքում։ «Այս հարցում ԵՄ եւ Հայաստանի նպատակները համընկնում են, ուստի մենք կշարունակենք աջակցել  ՀՀ կառավարության ջանքերին գիտության եւ կրթության բարեփոխումների ճանապարհին»,- նշեց Անդրեա Վիկտորինը։

Նրա խոսքով՝ HORIZON ծրագրին Հայաստանի միանալը երկրի առջեւ լուրջ գիտական հնարավորություններ է բացել, որոնք կարելի է իրականացնել ԵՊԲՀ-ի եւ եվրոպական բուհերի համագործակցությամբ։

Հիշեցնենք, որ 2019 թվականի մարտին Հայաստանն առաջին անգամ ճանաչվեց HORIZON 2020 Twinning ծրագրի հաղթող՝ ներկայացված լինելով Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանով։ «COBRAIN: Armenia Center for Translational Research on Chronic Neurodegenerative Disorders. A Neuroscience Initiative on Maintaining Healthy Brain Ageing» ծրագիրը դարձավ հաղթող՝ ստանալով հնարավոր առավելագույն 96,6 տոկոս միավոր։ Նախագիծը հիմք կհանդիսանա Ուղեղի ուսումնասիրման կենտրոնի նախաձեռնության եւ Հայաստանում Ուղեղի ուսումնասիրման կենտրոնի համապատասխան ենթակառուցվածքի ձեւավորման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ