News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ծրագրի իրականացման ժամանակ բազմաթիվ խնդիրներ են առաջացել: Այս մասին հունվարի 24-ին ԱԺ նիստում «էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:

Նրա խոսքով՝ ծրագիրը պետք է գործարկվեր դեռեւս 1,5 տարի առաջ, սակայն մի շարք խնդիրների առկայության պատճառով ցանկալի արդյունք չգրանցվեց: Առաջին հերթին, ինչպես նշեց նախարարի տեղակալը, խոսքը շուկայի ազատականացման հետ կապված հարցերը կարգավորող ծրագրային ապահովման բացակայության մասին է: «Այժմ նախարարությունը գործընկեր դոնորների ֆինանսական եւ տեխնիկական աջակցությամբ մշակում է տվյալ ծրագիրը: Ոչ պակաս կարեւոր խնդիր է ընկերությունների պարտավորությունների եւ պատասխանատվության հստակեցումը, որոնք զբաղվում են էլեկտրաէներգիայի արտադրությամբ, առաքմամբ եւ բաշխմամբ: Այդ  պարտավորություններն ու պատասխանատվությունը կներառվեն ծրագրային ապահովման մեջ»,- պարզաբանեց Վարդանյանը: Բացի այդ, նա նշեց, որ Վրաստանի էներգահամակարգի հետ զուգահեռ աշխատանքի բացակայությունը դեռ թույլ չի տալիս արտաքին առեւտուր իրականացնել:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Հայաստանի խորհրդարանի խոսնակ. Ադրբեջանից գազ գնելը շատ լավ տարբերակ է
Ես շատ դրական եմ վերաբերվում դրան․․․
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Ամենաշատ