News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու եւ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2020թ. հունվարի 4-ին՝ ժամը 20.30-ին, «Արտաշատ» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի առջեւի պատի ծակած, թափանցող վերք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ՝ ծնված 1970 թվականին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, որի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն մարզի բնակիչ է՝ ծնված 1985 թվականին:

Տուժողի մարմնական վնասվածքի բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը եւ մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն` 49-ամյա տղամարդու առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործով իրականացված մի շարք անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի այլ հանգամանքներ եւս:

Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ձեռք բերել նաեւ այն մասին, որ վերոհիշյալ միջադեպի ընթացքում մի խումբ անձինք ծեծի են ենթարկել 34-ամյա տղամարդուն, ում մարմնի տարբեր մասերին, ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության, հայտնաբերվել են բազմաթիվ վնասվածքներ, որոնց մի մասը նրա առողջությանը պատճառել են միջին ծանրության վնաս:

Հաշվի առնելով, որ քրեական գործի քննությամբ նոր հանգամանքներ են պարզվել, եւ առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք եւ առիթ՝ հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, եւ որոշում է կայացվել՝ երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու եւ համատեղ քննություն կատարելու վերաբերյալ:

Նախաքննության ընթացքում պարզվել է 34-ամյա տղամարդու առողջությանը միջին ծանրության վնաս պատճառած անձանց շրջանակը, որոնցից մեկը տուժող 49-ամյա տղամարդն է, իսկ մյուս երեքը նույն մարզի բնակիչներ են՝ ծնված 1977, 1990 եւ 1994թթ., ովքեր  հայտնաբերվել են, ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին եւ ձերբակալվել` 34-ամյա համագյուղացու առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում 2023-ին ճանապարհային երթևեկության կանոնների խախտողները 2 միլիարդ եվրո տուգանք են վճարել
Le Figaro պարբերականի տվյալներով՝ տուգանքների աճը պայմանավորված է նաև երթևեկության տեսախցիկների թվի ավելացմամբ...
Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը
Լեհական լրատվամիջոցները նշում են, որ դեպքի մասին տեղեկացվել է մայրաքաղաքի ոստիկանությունը և արդեն...
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Նա նաև հրապարակել է Դավիթ Լևոնյանի տեսանյութը, որտեղ վերջինս հստակ նշում է, որ իր կողմից տարածված նյութերը…
Չինաստանում ճանապարհի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
Մեքենաները գլորվել են զառիթափով...
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Մայիսի 1-ին, ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության…
Ստամբուլում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ավելի քան 140 ցուցարար է բերման ենթարկվել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը, ով...
Ամենաշատ