News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Եթե տանիք պահելու խնդիր լիներ, էդ ժամանակվանից իրենց հետ կունենայինք նորմալ փոխհարաբերություններ: Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով նախկին իշխանությունների եւ մասնավորապես Սերժ Սարգսյանի հետ իր փոխհարաբերություններին:

«Ես 1990-ականների վերջից սկսած էդ մարդկանց հետ ոչ մի այլ հարաբերություն չեմ ունեցել : Իհարկե, ինձ մսաղացի տակ չեն մտցրել, բայց ամեն անգամ խնդիրներ են ստեղծել:  Մենք բոլորս լավ չենք հասկացե՞լ, թե բացի Սահմանադրությամբ իրենց տրված իրավունքներից, ինչով են զբաղվել»,-ասաց նա:

Հարցին, թե ինչո՞ւ ժամանակին այդ մասին չի բարձրաձայնել, գործարարն արձագանքեց. «Ես ձեզ ասում եմ՝ ձեր եղբայրը, կինը, ամուսինը, մի բան կասի, մի հատ շատ ծանր բանով կտան գլխին, նորմա՞լ է դա: Հետո դուք էլ որպես լրագրող կասեք՝ անցնում էր, վերեւից մի բան ընկավ գլխին, որովհետեւ սպասարկողներ են եղել: Ես հասկանում եմ, որ ովքեր սպասարկում էին այդ անձանց, մարդը 45 հոգուց բիզնես էր խլում, 45 լրատվական կառույց նրան պաշտպանում էր էդ թվերին: Ի՞նչ է դրա անունը»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ