News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

BBC Աֆրիկայի ծառայության խմբագիր Ֆերգալ Քինը լքում է պաշտոնը  հետտրավմատիկ սթրեսային խանգարման հետեւաքնով, հաղորդում է BBC News-ը:

Ինչպես հայտնել է հեռուստաալիքի լրատվական ծառայության ղեկավար Ջոնաթան Մանրոն, Քինի ախտորոշումը դարձել է ամբողջ աշխարհի հակամարտության գոտիներում տասնյակ տարիների աշխատանքի հետեւանք:

Նա հավելել է, որ մի քանի տարի շարունակ Քինը միայնակ պայքարել է հետտրավմատիկ սթրեսային խանգարման հետեւանքների դեմ:

Այդուհանդերձ, Քինը կշարունակի իր գործունեությունը հեռուստաալիքում այժմ մեկ այլ պաշտոնում:

Ֆերգալ Քինն աշխատում է BBC-ում 1989 թվականից: 1994 թվականին նա արժանացել է Amnesty International մրցանակի Ռուանդայում ցեղասպանության հետաքննության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ