News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Խաֆթարը համաձայնություն չի տվել Բեռլինում Լիբիայի հարցով ընդունված փաստաթղթին: Այս մասին, ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Հունվարի 19-ին Բեռլինում Լիբիայի հարցով միջազգային հանդիպում է կայացել, որին մասնակցել են Խաֆթարն ու նրա հակառակորդը՝ Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջը: Համաժողովի արդյունքներով համաձայնեցվել է Լիբիայում հակամարտության կարգավորման սկզբունքների մասին փաստաթուղթը՝ կազմված 55 կետերից:

«Սարաջն ընդունել է այդ 55 կետերն ու հրադադարը, իսկ Խաֆթարը համաձայնել է հրադադարին եւ նշել 5 անուն ռազմական կոմիտեի համար: Խաֆթարը չի ընդունել 55 կետերը: Նա միայն համաձայնել է հրադադարին»,- ասել է Մերկելը Անկարայում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման արդյունքներով:

Մերկելը նշել է, որ համաժողովի նպատակն էր կարգավորման սկզբունքների համաձայնեցումը: Նրա խոսքով՝ այժմ անհրաժեշտ է աշխատել այն ուղղությամբ, որպեսզի կողմերը պաշտոնապես ճանաչեն Լիբիայում հրադադարն ու Ժնեւում ռազմական կոմիտեի նիստ անցկացնեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ