News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բոլիվիայի ժամանակավոր կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել դիվանագիտական հարաբերությունները Կուբայի հետ վերջինիս՝ հարավամերիկյան հանրապետության նկատմամբ «թշնամական վերաբերմունքի» պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Բոլիվիայի ԱԳՆ-ի հայտարարությանը:

«ԱԳՆ-ը հայտնում է քաղաքացիներին եւ միջազգային հանրությանը, որ որոշել է այսօրվանից դադարեցնել դիվանագիտական հարաբերությունները Կուբայի հետ»,-ասվում է հայտարարության մեջ:

Ինչպես նշում է բոլիվիական նախարարությունը, որոշումը կապված է «վերջերս Կուբայի ԱԳ նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյիի անընդունելի հայտարարությունների եւ մշտապես թշնամական վերաբերմունքի, Կուբայի կողմից Բոլիվիայի սահմանադրական կառավարության հասցեին պարբերաբար վիրավորանքներ հասցելու հետ»:

Ավելի վաղ Բոլիվիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ժանին Անյեսը հայտարարել էր, որ պետության նախկին ղեկավար Էվո Մորալեսի կառավարությունը փոխանցել է Լա Պասում Կուբայի դեսպանատանը 147 մլն դոլար Կուբայից բժիշկների ծառայությունների դիմաց, որոնք աշխատել են Բոլիվիայում: Անյեսի պնդմամբ՝ բժիշկները ստացել են այդ գումարի միայն 20 տոկոսը: Կուբայի ԱԳ նախարարն անվանել է Անյեսի խոսքերը «ինքնահռչակված ռեժիմի լկտի սուտ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ