News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Ի տարբերություն հռչակված դեմոկրատական արժեքների՝ տեղի է ունենում իշխանության ամբողջական ուզուրպացման փորձ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի եւ, մասնավորապես, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ընթացող զարգացումներին։

Փաստաբանը ՍԴ նախագահի դեմ հարուցված քրեական գործին լայն դիտանկյունից է նայում՝ նշելով. «Քանի որ իրական նպատակը դա է, բնականաբար, այս ամենը շարունակվելու է այնքան, որքան հնարավորություն լինի իշխանության մոտ դա շարունակելու։ Սա ՍԴ-ն ճնշելու չգիտեմ որերորդ փորձն է»։

ՍԴ նախագահի տանն ընթացող խուզարկությունը փաստաբանն ապօրինի է համարում՝ շեշտելով, որ խուզարկությունը անհետաձգելի քննչական գործողությունների շարքում է։ «Երբ Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ տեղեկություններին ծանոթանում ենք, պարզ է դառնում, որ խուզարկություն իրականացնելու անհրաժեշտություն առհասարակ գոյություն ունենալ չի կարող։ Երկրորդ, եթե անգամ այս գործով լիներ խուզարկություն անելու անհրաժեշտություն, այն անհետաձգելի քննչական գործողություն է՝ ամիսներ շարունակ քրեական գործի մասին թմբկահարել, այս քրեական գործի հետ կապված սանիկներ կալանավորել, այդ քրեական գործը սկսել սփռել լրատվական դաշտում, հետո ամիսներ անց, գալ խուզարկության, որ ի՞նչ անել։ Չի կարող ամիսներ հետո օրինական խուզարկություն կատարվել»։

Վարոսյանի խոսքով, միայն այն փաստը, որ խուզարկությունն իրականացվում է այսօր, ինքն իրենով ապացուցում է՝ սա խուզարկություն չէ։ «Նպատակ է դրված ունենալ այսօր գործող խորհրդարանի իշխող ֆրակցիայի պատգամավորների նման ՍԴ դատավորներով դատարան, վերջ, ուրիշ նպատակ չկա»,-եզրափակել է փաստաբանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ