News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Չինաստանի առեւտրի նախարարությունը ստեղծել է Կարատինի մեջ եղող Ուհան քաղաք առաջին անհրաժեշտության ապրանքների ուղիղ մատակարարումների հատուկ մեխանիզմ՝ շուրջօրյա «կանաչ միջանքներով», հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

11 մլն բնակչությամբ Ուհանը հինգշաբթի առավոտից, փաստորեն, մեկուսացված է հիվանդության բռնկման պատճառով, դադարեցվել է տրանսպորտային հաղորդակցությունը, ներառյալ մետրոյի, ավտոբուսների, լաստանավերի, քաղաքի օդանավակայանից թռիչքները եւ երկաթուղու երթեւեկությունը չեղարկվել են, քաղաքի եւ երկրի իշխանությունները խորհուրդ են տալիս այնտեղ չգնալ եւ առանց հատուկ պատճառի քաղաքից դուրս չգալ:

Ընդ որում՝ առեւտրի նախարարությունից հայտնել են, որ ուշադիր հետեւում են շուկայում տեղի ունեցողին եւ գներին: Վերջին տեղեկություններով՝ սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների գները կայուն են:

Հուբեյ նահանգի առեւտրի նախարարությունը համալիր միջոցառումներ է ձեռնարկում, որ Ուհանի բնակիչները պարենի դեֆիցիտ չունենան: Անկանխատեսելի հանգամանքների համար նահանգի պաշարներից  արդեն հատկացվել է 1,5 հազար տոննա հավկիթ, 5 հազար տոննա բանջարեղեն, հազար տոննա ձուկ, 200 տոննա տավարի միս, 6 հազար խոզի միս:

Իշանությունները մտադիր են նաեւ ապահովել մանրածախ խանութների, սուպերմարկետների, դեղատների, լցակայանների կայուն աշխատանքը, նրանց բոլորին կարգադրվել է տոնական օրերին աշխատել: Ռեստորանների տերերին կարգադրություն է ուղարկվել, որ չեղարկեն բոլոր բանկետները եւ ամբողջ ուժը ներդնեն ուտելիք հասցնելուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ