News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 24
USD
478.35
EUR
517.05
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Ինքս ԱԱԾ տնօրենի եւ Ոստիկանության պետի ԺՊ-ներին ուղեկցել եմ տնօրենի աշխատասենյակ, դուռը բացել եւ ասել եմ՝ դուք կաշխատեք այստեղից։ Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում հրավիրած իր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երբ ես Էդուարդ Մարտիրոսյանին եւ Արման Սարգսյանին նշանակել եմ ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կատարող եւ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ինքս երկուսին էլ ուղեկցել եմ ԱԱԾ տնօրենի աշխատասենյակ, դուռը բացել եւ ասել եմ՝ դուք կաշխատեք այստեղից եւ նույնը Արման Սարգսյանին։ Ես ասել եմ՝ ձեզ ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով, չեմ գնալու այլ թեկնածու փնտրելու, այսինքն՝ ասել եմ, ես իմ բաժին որոշումը կայացրել եմ, հիմա դուք առաջիկա օրենքով սահմանված 6 ամսվա աշխատանքի ընթացքում պետք է կայացնեք ձեր բաժին որոշումը»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ այսօր ՀՀ ոստիկանության, ԱԱԾ-ի եւ վարչապետի միջեւ լիարժեք, փոխադարձ վստահություն կա. «Ինչը չի նշանակում, որ համակարգերում չեն կարող լինել պաշտոնյաներ, որոնք ամենատարբեր երեւույթների մեջ ներքաշված կլինեն»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ոստիկանությունում սկսվել է մասշտաբային ռազմավարական բարեփոխումներ. «ԱԱԾ-ում նույնպես մասշտաբային ռազմավարական բարեփոխումներ ենք սկսում։ Այդ 2 համակարգերը դառնալու են ժողովրդավարական իրավակարգի հենասյուները։ Այս պահի դրությամբ արդարացրել են, բայց ես անթերի չեմ համարում ԱԱԾ-ի եւ Ոստիկանության աշխատանքները»։

Տպել