News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 23
USD
478.35
EUR
517.05
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարարին սատարեց ծննդատների փակման հարցում: Փաշինյանն իր կարծիքը հայտնեց հունվարի 25-ին Կապանում մամուլի ասուլիսի ժամանակ:

Հարցը վերաբերում էր Քաջարանի ծննդատանը, որտեղ տարեկան գրանցվում է մոտ 46 ծնունդ, սակայն ծննդատունը ունի սարքավորումներ եւ որակյալ մասնագետներ:

Վարչապետը լրագրողին ընդհատեց հարցով՝ Քաջարանից Կապան քանի՞ կիլոմետր է: Պարզվեց՝ 25 կմ է: «Երեւանում ծննդատուն հասնելու համար հաճախ ստիպված ես ավելի շատ ճանապարհ անցնել: Օրինակ՝ ինչ-որ մեկն ապրում է Քանաքեռ-Զեյթունում, բայց ուզում է ծննդաբերել «Էրեբունի» ԲԿ-ում կամ «Սուրբ Աստվածածինում» եւ այլն»,- նշեց վարչապետը: «Միջոցները փոշիացնում ենք միանգամայն օրինական ճանապարհով: Եթե կարելի է մեկ ֆինանսավորվող օբյեկտ ունենալ, պահում ենք երեքը: Սա եռակի ծախս է: Դե եկեք այդպես անենք, եթե դա անհրաժեշտ է: Եթե ոչ՝ եթե Քաջարանում տարեկան ընդամենը 40 ծնունդ է, եւ շատերը նախընտրում են Կապանում ծննդաբերել: Եթե Մարալիկում 150 ծնունդից պակաս է, եւ շատերը գնում են Գյումրիում ու Արթիկում ծննդաբերելու... պետք է հասկանալ ինչպես ավելի լավ կենտրոնանանք հանրաճանաչ ծննդատների ուժեղացման վրա: Հարցը էժանությունը չէ: Հակառակը՝ մենք ասում ենք՝ թող ծառայությունն ավելի թանկ լինի, բայց որակով: Մենք կարող ենք բոլոր բնակավայրերում բացել էժան ծննդատներ՝ նվազագույն սարքավորումներով: Բայց հարցը թիվը կան էժանություն չէ, այլ որակը: Ընդ որում՝ այս դեպքում խոսքն անվճար բժշկական օգնության մասին է, 2020 թվականին ծննդօգնության բյուջեն  700 մլն դրամով ավելացել է»,- հիշեցրեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Մարալիկում բողոքի ցույցի ռեպորտաժը ամրապնդեց իր կարծիքը, քանի որ բժիշկները հանրահավաքի էին դուրս եկել խալաթներով եւ կոշիկով, եւ նույն խալաթներով ու կոշիկով վերադարձան հիվանդանոց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել