News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 25
USD
478.42
EUR
517.55
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

2019 թվականին Վրաստանում գրանցվել է 5 հազար 839 ճանապարհատրանսպորտային պատահար (ՃՏՊ), որոնց հետեւանքով զոհվել է 481 մարդ: Այդ մասին հայտնում է «Վրաստանի դաշինք հանուն անվտանգ ճանապարհների» հասարակական կազմակերպությունը՝ հղում կատարելով ներքին գործերի նախարարության տվյալներին, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն:

Ի տարբերություն 2018 թվականի տվյալների՝ երկրի ճանապարհներին մահացության թիվն աճել է 5 տոկոսով: Զոհերի շրջանում եղել է 19 անչափահաս, որոնցից երեքը՝ հետիոտներ:

Բացի այդ, անցած տարի ավտոպատահարների հետեւանքով տուժել է ավելի քան 7 հազար 920 մարդ, ինչը 12 տոկոսով պակաս է նախորդ տարվա տվյալներից:

ՃՏՊ-ների մեծ մասը տեղի է ունեցել Թբիլիսիում: 2019 թվականին Վրաստանի մայրաքաղաքում գրանցվել է շուրջ 2.9 հազար ավտովթար, որոնց հետեւանքով զոհվել է 100 մարդ, եւս 3 հազար 430 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:

Անցած տարվա ընթացքում երկրի ճանապարհներին ՃՏՊ-ների թիվը կրճատվել է 9.5 տոկոսով: «Վրաստանի դաշինք հանուն անվտանգ ճանապարհների» հասարակական կազմակերպությունը ներկայացնում է 2015-2018 թթ. պատահարների հետեւանքով տուժածների եւ զոհերի վիճակագրությունը:

2015 թվական՝ 602 զոհ, 9187 տուժած:

2016 թվական՝ 581 զոհ, 9951 տուժած:

2017 թվական՝ 517 զոհ, 8461 տուժած:

2018 թվական՝ 459 զոհ, 9047 տուժած:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ