News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 25
USD
478.42
EUR
517.55
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


World Rally-ի աշխարհի չեմպիոն Օտտա Տյանակայի ավտոմեքենան Մոնակոյում մայրուղուց դուրս է թռել։ Էստոնացի մրցարշավորդի ավտոմեքենան ստորոտով գլորվել է ներքեւ՝ հարվածելով ճանապարհի ծառերին եւ սալտո անելով, հայտնում է RG-ը։

«Վայրէջքից» հետո պարզվել է, որ մեքենան փաստացի վերականգնման ենթակա չէ, իսկ Օտտոն եւ նրա հավատարիմ շտուրման Մարտին Յարվեոյան վնասվածքներ չեն ստացել եւ շուտով կկարողանան վերսկսել մրցումներին մասնակցությունը։

Տեսանյութը դանդաղեցված դիտելիս երեւում է, որ Տյանակայի թռչող ավտոմեքենայի ճանապարհին սոճի է եղել, որն իր վրա է վերցրել հարվածը եւ մեղմացրել մեքենայի անկումը գետնին։ Ծառը երկու մասի է բաժանվել եւ իր կյանքի գնով փրկել է էստոնացի մրցարշավորդներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ