News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Մենք բոլորս դատապարտել ենք բռնության կոչերը, նմանատիպ դրսեւորումները: Այս մասին, այսօր՝ հունվարի 27-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը՝ անդրադառնալով իրենց խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան գրառմանը:

Հարցին, թե իր կարծիքով Հարթենյանը պետք է հեռանա՞ ավագանու կազմից, Անտոնյանն արձագանքեց. «Թույլ տվեք այս պահին իմ սուբյեկտիվ կարծիքը չասեմ, մենք այսօր կորոշենք եւ հայտարարությունը կտարածենք:

Միանշանակ հարցեր տալու ենք, ինքն իր մեկնաբանությունն ունի, պատճառանությունն ունի, շատ մեծ հույս ունեմ, որ արդարացի է: Դե ցանկացած մարդ ունի իր արդարացումը: Ինքս խիստ դատապարտում եմ, բայց քանի դեռ մեր նիստը չի կայացել, ես որեւէ հայտարարություն չեմ կարող ասել»,-ասաց «Իմ քայլի» անդամը՝ հավելելով, որ ցանկացած արդարացում, ինչպիսին էլ այն լինի, ընդունելի չի լինի:

«Մեր երկրում բռնության կոչեր չպետք է լինեն, որ կողմից լ լինի»,-ընդգծեց Անտոնյանը::

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Հրայր Թովմասյանի դստեր նկարը եւ գրել է. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:

Սա քննադատությունների առարկա էր դարձել սոցիալական ցանցերում: Ավելի ուշ գրառում կատարող ավագանու անդամը ջնջել էր իր ֆեյսբուքյան էջը:

Նշենք, որ դրանից հետո ԵՐեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որ այսօր հրատապ նիստ է գումարում, որից հետո հանդես կգա հայտարարությամբ:

Խստորեն դատապարտում ենք ատելության խոսքի ցանկացած դրսևորում:

Հայցում ենք ձեր ներողամտությունը կատարվածի առթիվ:

Վաղը Իմ Քայլը խմբակցությունը կգումարի հրատապ նիստ,որից հետո հանդես կգանք հայտարարությամբ»,- ասվում  է հայտարարությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ