News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 19
USD
478.95
EUR
518.37
RUB
7.51
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

«Այլընտրանքային  քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա աղեկյանը հանցագործության մասին հաղորդում կներկայացնի ՀՀ գլխավոր դատախազին: Այս մասին այսօր` հունվարի 27-ին, տեղի ունեցած ասուլիսին ասաց նա:

«Պարոն գլխավոր դատախազ, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետ աշխատող անձը համաձայն հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի, հանդիսանում է պետական պահպանության ենթակա անձ, բնակվում է պետական պահպանվող օբյեկտում, որը միաժամանակ նաեւ անցագրային ռեժիմով է, ապա ենթադրվում է, որ ՀՀ վարչապետ  աշխատող անձն ու իր ընտանիքը համաձայն հոդված 1-ի, 3-րդ կետի, պետք է լինեն անվտանգ, սակայն 2019 թվականին դեկտեմբերի 19-ին, համացանցում հայտնվեց տեսանյութ, որտեղ պետական պաշտպանություն իրականացնող մարմինը չէր կատարել իրեն վերապահված միջոցառումները:

Պահանջում եմ, որ պետական պաշտպանություն իրականցնող մարմինը կանչվի պատասխանատվության, թե 2019 թվականին դեկտեմբերի 19-ին մարդիկ իրենց տնային զգեստներով եւ մեքենայով  ինչպես են փախուստի դիմել եւ եթե այդ պահին նրանց վտանգ սպառնար, մեկը կրակեր, խփեր, ով էր պատասխանատուն»,-ասաց նա:

Նա հավելեց, որ պետական պաշտպանությունը պետք է ավելի ուշադիր լինի եւ պահպանի Նիկոլ Փաշինյան եւ Աննա Հակոբյան ընտանիքի անվտանգությունը, քանի որ նրանք դեռ շատ հարցերի պատասխան են տալու:

Տպել