News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 31
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

«Ադեկվադ» կուսակցության համահիմնադիր Արթուր Դանիելյանի պահանջով 6-րդ վարչություն շտապօգնություն ժամանեց. նա ձեռքի շրջանում վնասվածք է ստացել։ Այս մասին այսօր՝ հւոնվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։

«Նոր շտապ օգնություն գնաց, ինձ տեղեկացրին, որ դա Արթուր Դանիելյանի պահանջով է եղել։ Ձեռքի հետ կապված ինչ-որ խնդիր է եղել։ ենթադրում եմ, որ գուցե ձերբակալման ժամանակ ձեռնաշղթաների կիրառմամբ է դա պայմանավորված»,- ասաց Մելիքյանը։

Մելիքյանի խոսքով՝ Դանիելյանն այդ վնասվածքը ստացել է բերման ենթարկվելու ժամանակ. «Հնարավոր է՝ առանց հիմքի մարդուն ձերբակալել, կիրառել կոշտ ուժ, ասֆալտին փռել, որի հետեւանքով անձը վնասվածք ստանա։ Հետո էլ ասեն՝ կներեք, ձեզ մոտ զենք չենք հայտնաբերել»։

Նշենք, որ այսօր Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները բերման էին ենթարկել «Ադեկվադ» կուսակցության հիմնադիրներից Արթուր Դանիելյանին, Կոնստանտին Տեր-Նակալյանը եւ անդամներից՝ Գրիգոր Մինասյանն ու Ազատ Ադամյանը: Ավելի վաղ բերման էր ենթարկվել նաեւ ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը: Նրանք բերման են ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։

Քիչ առաջ Նարեկ Մալյանը եւ Կոնստանտին Տեր-Նակալյանն ազատ արձակվեցին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարբած վարորդի անհավանական թռիչքը
Մեքենան մինչեւ 7 մետր օդ է բարձրացել...
Ամբերդ գյուղի ջրատարի մեջ 70-75 տարեկան կնոջ դի է հայտնաբերվել
Դատաբժիշկը տեղում զննելով դին, հայտնել է, որ արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել․․․
Ողբերգական ավտովթար Լոռու մարզում․ 30-ամյա տղամարդը մահացել է հիվանդանոցի ճանապարհին
Կայքի տեղեկություններով ավտոմեքենան վարել է Վանաձորի բնակիչ, 30-ամյա Ալիկ Այվազյանը․․․
Ջորջիա նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել բախումների կապակցությամբ
Եվս 500 զինծառայող մոբիլիզացվել է Մինեապոլիսում եւ հարակից քաղաքներում...
Սեւանում քաղաքացին ընկել է մոտ 4 մետր խորությամբ փոսը եւ մահացել է
Պարզվել է, որ քաղաքացին ընկել է Սոս Մանուկյանի անվան փողոցի տներից մեկի բակի…
«Չար աչք հանող» իտալացի մոգից առգրավել են 3,6 մլն եվրո արժողությամբ գույքը
«Ինքնակոչ մոգը՝ օգտվելով տարեցների խոցելիությունից, խարդախ ճանապարհով գումար է շորթել «չար աչքը հանելու» համար, նա նաեւ խոստացել է ...