News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 25
USD
478.33
EUR
517.46
RUB
7.31
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Յուտա նահանգի տարածքում պալեոնտոլոգները գտել են երկրագնդի վրա ապրած առայժմ ամենահին ալոզավրի՝ մեզոզոյան դարաշրջանի առաջին գիշատիչ դինոզավրերից մեկի մնացորդները, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով PeerJ ամսագրին։

«Նախկինում մենք կարծում էինք, որ Հյուսիսային Ամերիկայի տարածքում ապրել է ալոզավրերի միայն մեկ տեսակ՝ յուրյան դարաշրջանում։ Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ դրանք առնվազն երկուսն են եղել՝ արդեն հայտնի Allosaurus fragilis-ը եւ նոր հայտնաբերված Allosaurus jimmadseni-ը, որ հինգ միլիոն տարի առաջ է ի հայտ եկել։ Ն գանգի մի փոքր այլ կառուցվածք է ունեցել, ինչը խոսում է կերի հայթայթման տարբեր ռազմավարությունների մասին»,- մեկնաբանել է հոդվածի հեղինակներից մեկը, Յուտայի համալսարանի պրոֆեսոր Մարկ Լեւենը։

Ալոզավրը յուրյան դարաշրջանի վերջի ամենահայտնի գիշատիչ մողեսներից է։ Դրանց մնացորդները 1877թ․ հայտնաբերել էր հանրահայտ պալեոնտոլոգ Չառլզ Մարշը։ Հետագա տասնամյակներում եւ հարյուրամյակներում գիտնականները գտել էին եւս մոտ քսան այդպիսի սողունների աճյուններ, որոնք Երկրի վրա ավելի ուշ են ապրել։

Չափերով այդ դինոզավրերը զիջում են մեզոզոյի մյուս խոշոր գիշատիչներին, այդ թվում՝ տիրանոզավրերին, աբելիզավրերին եւ սպինոզավրերին, սակայն դրանք իրենց դարաշրջանի համար յուրահատուկ մի քանի առանձնահատկություններ ունեն, որոնք օգնել են նրանց հաղթել մողեսների այլ տեսակների դեմ պայքարում։ Մասնավորապես, ալոզավրերի կմախքը հարմարեցված է արագ վազքի համար, իսկ ատամները եւ ծնոտները այնպիսի կառուցվածք ունեն, որ դինոզավրը կարողանար դրանցից օգտվել այնպես, ինչպես կացնից՝ զոհի մարմնին ուժեղ արյունահոսող հետքեր թողնելով։ Դա թույլ է տվել ալոզավրերի «երամակներին» առավել խոշոր կենդանիներ որսալ։

Լեւենը եւ նրա գործընկերները պեղումներ են անցկացրել հայտնի Մորիսոն համայնքում, որը տեղակայված է Կոլորադո, Յուտա եւ Վայոմինգ նահանգների տարածքում, որտեղ Չառլ Մարշը եւ նրա ոչ պակաս հայտնի մրցակից Էդվարդ Կոուպը հայտնաբերել են ալոզավրերի, ապատոզավրերի, բրոնտոզավրերի եւ այլ հայտնի դինոզավրերի մնացորդները։ Այսպիսով, պալեոնտոլոգները պարզել են, որ ալոզավրերը ավելի շուտ են հայտնվել, քան կարծում էին գիտնականները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ