News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը


«Ուղղակի ապշած եմ այն իրարձությունից, որ նոր տեղի ունեցավ»։ Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում ասել է «Իրավական ուղի» կազմակերպության նախագահ Ռուբեն Մելիքյանը՝  պատմելով հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանի ձերբակալության մասին, որի ականատեսն ակամա դարձել է ինքը։

«Երեւի տեղյակ եք, որ այսօր, մեղմ ասած, շատ կասկածելի հանգամանքներում բերման էին ենթարկվել մի քանի հանրային գործիչներ։ Ես ոստիկանություն էի ժամանել, նաեւ այլ իրավապաշտպաններ, փաստաբաններ, իրավաբաններ, այլ հանրային գործիչներ էին ժամանել, եւ ժամեր անց այդ բացարձակ ոչ մի բանի մասին իրավիճակում մարդիկ բաց էին թողնվել։ Եւ, անկեղծ ասած, հաշվի առնելով մեր իշխանությունների այդ ֆուտուրիստական տրամաբանությունը, որը ես սկսում եմ կամաց-կամաց հասկանալ՝ այսինքն ինչ-որ մարդկանց թիրախավորել եւ նրանց նկատմամբ բացարձակ ապօրինի գործողություններ կատարել, օրինակ բերման ենթարկել ապօրինի զենք կրելու համար մի մարդու, որը գալիս էր ապօրինի զենք կրելու համար բերման ենթարկված մեկ այլ հանրային գործչի ազատ արձակելու պահանջով կամ այդ առթիվ կազմակերպված ինքնաբուխ հավաքին մասնակցելու համար», հայտարարել է իրավապաշտպանը, ավելացնելով, որ մտավախություն ու ներքին վստահություն է ունեցել, որ «հրահանգը  վերաբերվել է նաեւ Նարեկ Սամսոնյանին եւ դա ուներ նաեւ որոշակի օբյեկտիվ հիմքեր»։

«Ես առաջարկեցի Նարեկ Սամսոնյանին  տուն հասցնել իմ ավտոմեքենայով, հասցրի բակ եւ անմիջապես այդ պահին Նարեկ Սամսոնյանի նկատմամբ էլի բռնի ձեւով, դիմակավորված անձինք, նույն ձեռագրով իրականացրեցին գործողություն եւ նա բերման ենթարկվեց։ Սա արդեն աբսուրդի ժանրից է։ Հիմա գնում եմ նույն տեղը, որտեղ այսօր երկար ժամանակ եմ անցկացրել, արդեն պահանջելով անձամբ ոստիկանապետի պաշտոնակատարից պարզաբանումներ այս իրավիճակի կապակցությամբ», ասել է Ռուբեն Մելիքյանը։

Տպել
Ամենաշատ