News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Օմսկի նորապսակներ-2019-ը արժանի է հայտնվելու Գինեսի ռեկորդների գրքում։ Բավական պատկառելի տարիքի միանգամից մի քանի զույգեր որոշել են ամուսնանալ։ Ռեկորդակիրների ցուցակում են 92, 88, 83 եւ 80 տարեկան սիրահարված տղամարդիկ։ Նրանց հարսնացուների տարիքը ամուսնության պահին համապատասխանաբար 81, 79, 79 եւ 80 էր,- տեղեկացրել է Օմսկի մարզի Պետաիրավական գլխավոր վարչության քաղաքացիական կացության ակտերի գրանցման վարչության պետ Նատալյա Բիլյաչենկոն։

75-ը գերազանցող տարիքում ամուսնացել են 38 տղամարդ եւ 13 կին։ Ամենամեծ տարբերությունը փեսայի եւ հարսի միջեւ կազմել է 39 տարի, երբ հարսը փեսայից մեծ էր 23 տարով, տեղեկացնում է RG-ն։

Ի դեպ, իրավիճակն այնքան էլ հատկանշական չէ։ Մասնագետների տվյալներով՝ անցած տարի ամուսնացող տղամարդկանց մեջ ամենաակտիվը 35-29 տարեկաններն էին, իսկ կանանց մեջ՝ 18-24 տարեկանները։ 12 երիտասարդ եւ 80 աղջիկ ամուսնացել են 18 տարեկանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ