News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Ես ընդհանրապես, չեմ հասկանում, թե ինչու ենք առանց մրցույթի հողը տալիս որեւէ ընկերության: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ կառավարության որոշմամբ առաջարկվում է Բագրատաշենի մաքսակետի եւ Բավրայի մաքսակետի տարածքներից «Դյութի ֆրի մարկետ Արմենիա» ՍՊԸ-ին  կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրել:

Ըստ նախագծի՝ նախատեսվում էր ՀՀ Տավուշի մարզի Այրում համայնքի ղեկավարին՝ Բագրատաշենի մաքսակետի եւ ՀՀ Շիրակի մարզի Աշոցքի համայնքի ղեկավարին՝ Բավրայի մաքսակետի կողմից զբաղեցրած եւ սպասարկման համար հատկացված տարածքներից «Դյութի ֆրի մարկետ Արմենիա» ՍՊԸ-ին 49 տարի ժամկետով կառուցապատման իրավունք տալ, առանց մրցույթի, տրամադրել համապատասխանաբար՝ 1036 քառ. մետր եւ 565.3 քառ. մետր մակերեսով հողամասեր:

Նախատեսվում է, որ ընկերությունը Բագրատաշենում կկատարի 2,5 մլն եվրոյի ներդրում, իսկ Բավրայում 1,5 մլն եվրոյի ներդրում, որի արդյունքում Բագրատաշենում ստեղծվելու է 150 աշխատատեղ, իսկ Բավրայում 100 աշխատատեղ:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ խնդիրը պետական-մասնավոր համագործակցության օրենքի մեջ է: Վարչապետը կոչ արեց բացառել, որ կառավարության որոշմամբ առանց մրցույթի որեւէ հողատարածք տրամադրվի որեւէ ընկերության: «Պետք է ասենք, որ այս ընկերությունը նման առաջարկ է արել եւ ով ունի ավելի լավ առաջարկ: Հակառակ դեպքում կհայտնվի մեկ այլ ընկերություն եւ կասի՝ այդ նույն հողին ես էլ էի հավակնում, ի՞նչ սկզբունքով եք տվել իրեն, ոչ թե ինձ»,-ասաց նա:

Հարցը զեկուցող ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ այս դեպքում եղել է 4 առաջարկ, իրենք նպատակ ունեն 4-ին էլ բավարարել:

Վարչապետը նշեց, որ եթե բոլորին էլ նախատեսում են բավարարել, ուրեմն կառավարության որոշմամբ պետք է հողը դրվի աճուրդի եւ ով առավելագույն  գումարը վճարի, թող հաղթի: «Ես առաջարկում եմ հիմա սա հանենք օրակարգից, եւ, ով հետաքրքրված է այսպիսի ծառայությամբ, թող գա մասնակցի, սահմանենք խիստ աճուրդային պայմաններ, թե ոնց պետք է այդ հողը հասնի ինչ-որ մեկին: Ընդհանրապես եկեք վերացնենք պրակտիկան, որ կառավարությունը որոշեց հողը առանց մրցույթի տալ»,-ասաց նա:

Այսպիսով` հարցը հանվեց օրակարգից եւ վարչապետը նշեց, որ սպասում է նոր որոշման քննարկման:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ