News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կանխատեսումներով՝ տնտեսական աճը Հայաստանում 2020թ․ 5 տոկոս կկազմի։ Այս մասին այսօր ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանում ՎԶԵԲ ղեկավար Դմիտրի Գվինդաձեն։

Նրա խոսքերով՝ 5 տոկոսանոց աճը բանկի կանխատեսումն է, ելնելով անցյալ տարվա նոյեմբերի դրությամբ երկրի տնտեսության գնահատականից։ Գվինդաձեն պարզաբանեց, որ տարեկան երկու անգամ ՎԶԵԲ-ը վերանայում է երկրներում տնտեսական իրավիճակների կանխատեսումները։

Նա նշեց, որ մեծ մասամբ կանխատեսումները տարվա ընթացքում որոշակի փոփոխություններ են կրում, սակայն, որպես կանոն, փոփոխություններն աննշան են լինում։

Մեկնաբանելով այն հարցը, թե ՎԶԵԲ-ն ինչպես է գնահատում ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ կառավարության ջանքերը, Գվինդաձեն ասաց, որ ներդումային կլիման կախված է ոչ միայն օրենսդրությունից, հարկերի եւ տուրքերի մակարդակից, այլ նաեւ աշխարհաքաղաքական իրավիճակից, որի վրա կառավարությունն ազդել չի կարող։

Այնուամենայնիվ, գնահատելով ներքին ցուցանիշները՝ Գվինդաձեն նշեց, որ Հայաստանում անցկացվում է խիստ դրամավարկային քաղաքականություն եւ բանկային համակարգի վերահսկողություն, նույնը կարելի է ասել նաեւ ֆիսկալային քաղաքականության եւ արտաքին պարտքի կառավարման մասին։ Նշված գործոնները, ՎԶԵԲ-ի ներկայացուցչի գնահատականներով, նպաստում են կայունության ապահովմանը արտաքին եւ ներքին ցնցումների ֆոնին։

Գվինդաձեի գնահատականներով՝ ինչ վերաբերում է ներդրումների հարցին, հիմնական շեշտը պետք է դնել «փոքր երկիր- գլոբալ ազգ» կոնցեպցիայի վրա։ «Անհրաժեշտ է գործարկել համաշխարհային հայության գաղափարը, ինչպես նաեւ այն զգացմունքային կապը, որ ունեն սփյուռքի հայերը իրենց պատմական հայրենիքի հետ։ Այդ զգացմունքային կապը անհրաժեշտ է վերածել ներդրման»,- հայտարարեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
ՀՀ դրամով առաջին թողարկման պայմաններին սպասեք շուտով...
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին
Հաճախորդները կարող են 20 մլն ՀՀ դրամից սկսած և առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ կազմող իրենց բիզնես վարկերը տեղափոխել...
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման վճար նախատեսված չէ...
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
Բանկի աջակցությամբ հանրայնացրել ենք մեր խմբերի մի շարք ելույթներ, որոնց թվում նաև Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած մեր համերգները...
Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին
Բանկի հյուրընկալ տաղավարում մեր այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ ազատ աշխատատեղերին և Ամիօ թիմին միանալու հնարավորություններին...
Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին
Գործընթացը բավականին պարզ է. հավելվածում պետք է ընտրել «Քարտից քարտ փոխանցումներ» բաժինը, նշել գումարը ստացողի քարտի համարը...
Ամենաշատ