News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների նման հանդիպումները հայ ժողովրդի ազգային անվտանգությանը սպառնալիք են թաքցնում իրենց մեջ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը։

«Դատելով հայտարարությունից՝ ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը Արցախի խնդրի հարցով լուրջ քննարկում է եղել, եւ դա ի հեճուկս բոլոր այն հայտարարությունների, որոնք այս ամբողջ ժամանակ անում էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով այն մասին, որ այդ հարցը քննարկելու որեւէ մանդատ Երեւանը չունի։ Այս հանդիպումը լիովին հերքում է հայկական ղեկավարության հրապարակային հայտարարությունները, քանի որ 5 եւ 7 ժամ շարունակվող հանդիպումները ակնհայտորեն ուղեկցվել են էական հարցերի քննարկմամբ»,- հավելեց նա։

Նրա խոսքերով՝ հայտարարության տեքստից կարելի է եզրակացնել այն մասին, որ քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպես ժողովուրդներին խաղաղության պատրաստելը եւ հետագա կարգավորման համար բազիս ստեղծելը։

«Հարց է ծագում՝ կա՞ արդյոք բանակցությունների սեղանին որեւէ բան, բացի Մադրիդյան սկզբունքներից։ Իհարկե՝ ոչ։ Վրդովվեցնող է նաեւ խաղաղ գործընթացում ոչ թե Արցախի ղեկավարության, այլ Արցախի ժողովրդի ընտրված ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը, այն դեպքում, երբ Հայաստանը պետք է խոսեր դե-ֆակտո եւ դե-յուրե կայացած պետության մասին»,- նշեց իրավապաշտպանը։

Նրա խոսքերով՝ հարցեր է առաջացնում նաեւ այն պնդումը, որ տեղի է ունենում գործընթացի ինտենսիվացում, եւ սպասվում են մրցակցային արդյունքներ։

«Ինչի՞ հիման վրա։ Չէ՞ որ հայտնի է, որ ոչ մի սկզբունք, այդ թվում Մադրիդյան, կողմերի հետ մենչեւ վերջ չի համաձայնեցվել։ Պատասխանատվությունը, որ իր վրա վերցնում է Հայաստանի կառավաությունը, արժի, որ ընթացիկ գործընթացներում ներգրավվի ամբողջ փորձագիտական հանրությունը»,- հավելեց Ալավերդյանը։

Իրավապաշտպանը նկատեց, որ անհասկանալի է նաեւ, թե Արցախի տարածքում ադրբեջանցիների եւ հայերի համատեղ բնակության ինչ տարածաշրջանների մասին է խոսքը։

«Իսկ ի՞նչ եղավ Ադրբեջանից ամբողջովին արտաքսված հայերի խնդիրը։ Որեւէ մեկը բարձրացրե՞լ է այդ հարցը։ Ամբողջ տեղի ունեցողը հակասում է հայ ժողովրդի անվտանգության մասին տեսակետին»,- ընդգծեց Ալավերդյանը։

Առաջին օմբուդսմենը հայտարարեց, որ տվյալ գործընթացը իրավաբանորեն ոչինչ է, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը այլ պետության խնդիրը քննարկելու իրավական հիմքեր չունեն։

«Բացի այդ, չկան համատեղ ընդունված սկզբունքներ, որոնց հիման վրա կարելի կլիներ հասնել փոխզիջման ցեղասպանող պետության եւ ցեղասպանության սպառնալիքի տակ գտնվող ժողովրդի միջեւ։ Խաղաղությանը ժողովուրդների նախապատրաստման մասին ի՞նչ խոսք կարող է լինել նման պայմանններում»,- ամփոփեց Ալավերդյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 28-30-ը Ժնեւում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ անցկացրել են առանձին եւ համատեղ հանդիպումներ։ Այդ հանդիպումների արդյունքներով ԱԳ նախարարները եւ համանախագահները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ