News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Այո՛, մենք մտահոգված ենք մեր հարեւար երկրի վիճակով, այո՛, մենք ցանկանում ենք տեսնել ժողովրդավար Ադրբեջան: Այս մասին ԵԽԽՎ-ում Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ իր ելույթում նշել է հայկական պատվիրակության անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Ստորեւ ներկայացնում ենք Մարուքյանի ելույթը.

«Հարգելի՛ գործընկերներ, տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Նախեւառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել զեկուցողին այս հրաշալի աշխատանքի համար։ Սա լուրջ զեկույց է Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ։ Իրականում ես հասկանում եմ Ադրբեջանի պատվիրակության ղեկավար պարոն Սեիդովի մտահոգությունն այն մասին թե ինչու ենք մենք ելույթներ ունենում։ Մենք անհանգիստ ենք մեր հարեւան երկրի վիճակով. մեզ անհրաժեշտ է կայուն, կանխատեսելի, ժողովրդավար հարեւան, որն, ի միջի այլոց, Եվրոպայի Խորհրդի անդամ է։

Նման ընդգրկուն եւ մանրամասն հաշվետվության կարեւորությունը պետք է ընդգծել, քանի որ այն լույս է սփռում Մարդու իրավունքների զանգվածային կոպիտ խախտումների վրա, ինչն էլ հանգեցնում է քաղբանտարկյալների թվաքանակի աճի։ Պակաս կարեւոր չէ նշել, որ վերջին 8-10 տարիների ընթացքում քաղաքական բանտարկյալների քանակն աճել է, եւ հաշվետվությունը նաեւ ներառել է «ենթադրյալ քաղաքական բանտարկյալներ»-ի մասին տեղեկատվություն, ինչը նշանակում է, որ այդ թիվը դեռ կաճի հաջորդող տարիներին։ Սա մեծ խնդիր է։

Իհարկե Մարդու իրավունքների խախտումները եւ քաղաքական բանտարկյալների առկայությունը ցանկացած երկրում բավականին մտահոգիչ է, այնուամենայնիվ, հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանը ներդնում է բոլոր ուժերը միջազգային հասարակությանը ժողովրդավարական եւ Մարդու իրավունքների արժեքները հարգող երկիր ներկայանալու համար, պետք է նշել, որ անգամ քաղաքական բանտարկյալների գործողությունների բնույթը, որոնք համարվել են հանցագործություններ, բավականին մտահոգիչ է։

Մասնավորապես, իմ հատուկ ուշադրությունը գրավեց Մարդու իրավունքների խախտումների մեծ թիվը, որոնք ընդգրկում են ոչ միայն կեղծ քրեական մեղադրանքեր, այլ նաեւ խոշտանգումներ, ոչ միայն մեղադրյալների, այլ նաեւ նրանց ընտանիքների անդամների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, քաղաքական հայացցքների համար հետապնդվողների աջակիցների կամ փաստաբանների նկատմամբ ահաբեկումներ եւ ճնշումներ, ինչպես նաեւ արդար դատաքննության իրավունքի ոտնահարումները։

Պետք է նաեւ ընդգծեմ, որ պետական իշխանության անհանդուրժողականության հիմնական թիրախը հասարակական կազմակերպությունների ղեկավարներն են, Մարդու իրավունքների պաշտպանները, քաղաքական ակտիվիստները, լրագրողները, բլոգերները եւ իրավաբանները, ինչը պայմանավաորված է ադրբեջանական իշխանությունների՝ այլընտրանքային կամ քննադատական կարծիք լսելու եւ հաշվի նստելու անկարողությամբ, տարբերվող մոտեցումներ եւ վարքագիծ դրսեւորող ցանկացած մեկի նկատմամբ զրո հանդուրժողականությամբ։

Այսպիսով, հաշվի առնելով խնդրի կարեւորությունը եւ ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու անհրաժեշտությունը՝ ես ամբողջությամբ աջակցում եմ Զեկուցողի՝ Հանձնաժողովի հաջորդ նիստին փորձագետների հետ լսումներ անցկացնելու եւ Ադրբեջան փաստահավաք այց կազմակերպելու նախաձեռնությունը եւ կոչ անում ԵՄ ինստիտուտներին միասնական գործողություններ ձեռնարկել՝ ուսումնասիրելու եւ հանրայնացնելու համար Ադրբեջանում տիրող հակաժողովրդավարական իրավիճակը։

Կրկին անգամ, այո՛, մենք գրանցվում ենք ելույթների համար, այո՛, մենք մտահոգված ենք մեր հարեւար երկրի վիճակով, այո՛, մենք ցանկանում ենք տեսնել ժողովրդավար Ադրբեջան, այո՛, մենք ցանկանում ենք ունենալ լիովին ժողովրդավար Հարավային Կովկաս, եւ Հարավային Կովկասում սկսված ժողովրդավարացման պրոցեսը չի կանգնի եւ Ադրբեջանը կդառնա ժողովրդավար պետություն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը հետդարձի ճանապարհ չունի դեպի Խորհրդարանական վեհաժողով․ գերմանացի պատգամավոր
Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Ալիևին շրջապատող հանցավոր խմբավորումը...
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ