News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Cox Enterprises-ի ժառանգորդուհի Էնն Քոքս Չեմբերսը, ով քրոջ հետ միասին դարձել էր մեդիա-կայսրության ղեկավարը, ինչպես նաեւ մի ժամանակ ԱՄՆ դեսպանն էր եղել Բելգիայում, 100 տարեկան հասակում մահացել է Ատլանտայում իր տանը, հայտնում է CNN-ը։

Չենբերսը քրոջ՝ Բարբարայի հետ միասին 1970-ականներին դարձել էր Cox Enterprises մեդիա-կայսրության սեփականատերը, որի կազմի մեջ մտնում էին թերթ, ռադիո եւ հեռուստաալիքներ։ Cox Enterprises-ը հիմնադրել էր նրանց հայրը՝ Օհայոյի նախկին նահանգապետ Ջեյմս Մ․ Քոքսը։

Forbes-ի գնահատականներով՝ Էնն Քոքս Չեմբերսի կարողությունը 2016-ին կազմում էր 17 մլրդ դոլար։ Երկու տարի անց նա ճանաչվել էր Ջորջիա նահանգի ամենահարուստ մարդը։

Չեմբերսը ծնվել է 1919թ․ դեկտեմբերին՝ Դեյթոնում, երբ նրա հայրը երրորդ անգամ էր վերընտրվել Օհայոյի նահանգապետ։

1973թ․ նա առաջին կինն էր Ատլանտայում, որ զբաղեցրեց բանկի տնօրենի պաշտոն՝ Ֆուլտոնի ազգային բանկում։

Նա նաեւ ակտիվ քաղաքական դեմք էր, եւ 1976թ․ աջակցելով Ջիմի Քարտերի թեկնածությունը՝ 1977թ․ նշանակվել էր Բելգիայում ԱՄՆ դեսպան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ