News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Իսլանդիայում ՀՀ նորանշանակ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը (նստավայրը` Ստոկհոլմ) իր հավատարմագրերն է հանձնել Իսլանդիայի նախագահ Գուդնի Յոհաննեսոնին:

ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո դեսպան Արզումանյանն առանձնազրույց է ունեցել նախագահ Յոհաննեսոնի հետ: Նախագահի խնդրանով դեսպանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները, ինչպես նաեւ ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները: Կողմերը քննարկել են նաեւ Հայաստան-Իսլանդիա երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ