News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Այն տեղեկատվական արշավը, որը տարվում էիմ նկատմամբ, այս վերջին շրջանը ցույց տվեց, որ ամբողջը սուտ է: Այս մասին հայաստանյան թերթերի խմբագիրների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նա անդրադարձավ իր ընտանիքի բիզնեսներին՝ նշելով. «Մեկ շաբաթ առաջ Հանրային հեռուստաընկերության (Հ1) եթերով մի ռեպորտաժ են ցույց տալիս, որտեղ ուսումնասիրում են բենզինի և դիզվառելիքի շուկան: Ասում են՝ դաշտում հիմնական ներկրողներն են էսինչյան էսինչը, էսինչյան էսինչը, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայր Գագիկ Վանեցյանը: Չեն ասում՝ Գագիկ Վանեցյանը, ասում են՝ ԱԱԾ նախկին տնօրենի հայր Գագիկ Վանեցյանը՝ ուշադրությունը սևեռելով դրա վրա:

Հետո սենց կամաց, ինչ-որ մի տողով ասում են, որը 2019թ. ներկրումներ չի իրականացրել: Դրան բայց ոչ մեկն էլ ուշադրություն չի դարձնում: Հետո՝ հիմնական խաղացողները սրանք են, սրանք են, սրանք են…

Հիմա ես ձեզ ուզում եմ մի բան պատմել: 2018թ. մայիսին, երբ ես նշանակվեցի ԱԱԾ տնօրեն, հայրս նավթամթերքի ներկրմամբ զբաղվող այդ ընկերությունում ուներ որոշակի փայաբաժին: Որպեսզի շահարկումներից հեռու մնանք, ես խնդրել եմ հորս, որ այդ ընկերությունը վաճառի ու դուրս գա: Հայրս էլ ասել է՝ բայց հարկերը վճարում են, աշխատում ենք: Հայրս ինձ ասել է՝ «ես երբեք պետական աշխատանքի չեմ աշխատել, ԽՍՀՄ փլուզումից հետո մշտապես եղել եմ բիզնեսի մեջ: Հանցագործությո՞ւն է բիզնես անելը»:

Ասել եմ՝ ես քեզ խնդրում եմ՝ ավելորդ շահարկումներից զերծ մնալու համար՝ դուրս արի: Դուրս է եկել: Այնուհետև իմ խնդրանքով նաև դադարեցրել է իր գործունեությունը, դա էլ գաղտնիք չէ, ծաղիկի ներկրումների շուկայում: Դրանք փաստեր են, որոնք կան: Դա ֆիքսված է հարկային մարմիններում, մաքսային մարմիններում: Ինչո՞ւ նաև ծաղիկի ոլորտում, որովհետև դա էլ էր շահարկվում, որովհետև հասարակության մեջ կա տպավորություն, որ ծաղիկը, դիզվառելիքն ինչ-որ մենաշնորհային բաներ են:

Իմ խնդրանքով դադարեցրել է 2018թ. մայիսի 10-ից: Կարող են բոլորը հանել և նայել: Մնացել է մեկ ընկերություն, որտեղ շարունակում է իր գործունեությունը: Դա տրանսպորտային ընկերություն է: Այդ ընկերությունն ունի մեծ վարկային պարտավորություններ, և այն պետք է շարունակի գործել, որ այդ վարկերը մարի: Ու, բացի այդ, ի վերջո, դա հանցագործություն չէ, չէ՞, բիզնեսով զբաղվելը»:

Նա հավելել է, որ այդ վերջին ընկերությունը տրանսպորտային ընկերություն է, որն այլ հաճախորդների մեջ ունի նաև Զզանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, այսինքն՝ այնտեղից տեղափոխում է բեռներ դեպի Երևան և հակառակ ուղղությամբ:

«Այո: Այդ պայմանագիրը գործում է 2013թ. դեկտեմբերից: Այդ ժամանակ, եթե չեմ սխալվում, ես Էրեբունու ԱԱԾ  բաժնի պետն եմ եղել, ու այդ ընկերությունը գործում է: Այն ժամանակահատվածից, երբ ներդրվեց «օրինապահ հարկատու» գաղափարը, այդ տարվանից չի եղել մի տարի, որ այդ ընկերությունը չընդգրկվի «օրինապահ հարկատու» ցանկում: Հարկերը վճարում է, աշխատատեղեր ստեղծում է, օրինական աշխատում է:

Ու փաստերը շրջելով՝ ասում են՝ այդ ընկերությունը փայաբաժին ունի Քաջարանի կոմբինատում: Հիմա խնդրում եմ՝ ցույց տվեք՝ որտե՞ղ է այդ փայաբաժինը: Դա նորից տեղավորվում է այն ստի քարոզչության մեջ, որն իմ դեմ իրականացվում է վերջին արդեն մի քանի ամիսներին»:

Տպել
Ամենաշատ