News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն ուզում է ուժեղացնել իր դերը Խաղաղ օվկիանոսի անվտանգության ոլորտում։ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով  ԵՄ դեսպան Սուջիրո Սեամը AFP-ին հայտարարել է, թե ուզում է, որ ԵՄ-ն ամրապնդի առեւտրային կապերը եւ առավել ակտիվ քաղաքական դեր խաղա տարածաշրջանում։

Դեսպանի խոսքերով՝ նա ձգտում է փոխել ընկալումը խաղաղ օվկիանոսում, որտեղ ԵՄ-ն նախեւառաջ օգնության դոնոր է եղել։ «Մենք խոշորագույն ազատ շուկան ենք աշխարհում, մենք խաղաղօվկիանոսյան կղզի-պետություններին այդ ազատ շուկային հասանելիություն ստանալու հնարավորություն ենք տալիս՝ տնտեսական համագործակցության մի շարք համաձայնագրերի միջոցով»,- ասել է նա։ «Ես կուզեի, որ Եվրոպական միությունը առավել նկատելի քաղաքական դեր խաղար»,- նշել է դիվանագետը՝ հավելելով, որ խոսքը անվտանգության եւ պաշտպանության մասին է։

Հարցին, թե ինչ ձեւ կարող է ունենալ ԵՄ ներկայությունը, Սաեմը բացառել է «ՌԱՄՍԻ տեսակի գործողությունը», որը վերաբերում է Սողոմոնի կղզիներում Ավստրալիայի խաղաղարար առաքելությանը, որը տեւել է 2003-ից մինչեւ 2017 թվականները։ Նրա խոսքերով՝ եվրոպական ուժերը կարող են օգնել այնպիսի ոլորտներում, ինչպես կլիմայի փոփոխության հետեւանքների մեղմացումը, անօրինական ձկնորսության վերահսկողությունը եւ աղետների ժամանակ օգնության ցուցաբերումը։

Խաղաղ օվկիանոսի հանդեպ ԵՄ-ի հետաքրքրության վերականգնումը տեղի է ունենում այն բանից հետո, երբ Ավստրալիան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Նոր Զելանդիան եւ Ճապոնիան ակտիվացրել են դիվանագիտական ջանքերը տարածաշրջանում, որպեսզի դիմադրեն Չինաստանի աճող հեղինակությանը։ «Մենք դեմ չենք Չինաստանին։ Եթե լինեն այլ գործընկերների, այդ թվում Չինաստանի հետ աշխատելու հնարավորություններ, մենք կաշխատենք օգտագործել դրանք»,- նշել է դիվանագետը։ ԵՄ-ն կիսում է կլիմայի փոփոխության հետ կապված շտապ գործողությունների անհրաժեշտության մասին Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի  կարծիքը, ասել է նա, նվազեցնելով, սակայն, այն հավանականությունը, որ Եվրոպան կընդունի փախստականներին կղզի-պետություններից, որոնց սպառնում է ծովի մակերեւույթի բարձրացումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ