News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 06
USD
501.55
EUR
542.38
RUB
6.58
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի եւ ՀՀ արդարադատության նախարարության կողմից այսօր պաշտոնապես ազդարարվեց «Առողջապահության եւ մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» եւ «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրերի մեկնարկը։ Ծրագրերը ֆինանսավորվում են Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2019-2022թթ. գործողությունների ծրագրի շրջանակում։

Երեւանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան ողջունել է հանդիպման մասնակիցներին եւ տեղեկացրել, որ ծրագիրը կաջակցի Հայաստանի իշխանություններին ազատազրկված անձանց առողջության պահպանման եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում եվրոպական չափանիշներին համապատասխան բարեփոխումների իրականացման գործում, ինչպես նաեւ կբարելավի Պրոբացիայի պետական ծառայության գործունեությունը՝ օրենսդրական, ինստիտուցիոնալ եւ գործառնական շրջանակներում անհրաժեշտ բարեփոխումների իրականացման միջոցով։

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը շնորհակալություն է հայտնել ԵԽ գործընկերներին աջակցության համար եւ նշել, որ այս  Ծրագրերը բանտային բժշկությունը եւ պրոբացիայի ինստիտուտը զարգացման նոր մակարդակ տեղափոխելու արդյունավետ գործիքներից մեկն են եւ կենտրոնացված են այն ոլորտներում կատարվող բարեփոխումների վրա, որոնք Հայաստանի կառավարության առաջնահերթություններից են։

Փոխնախարարը գոհունակությամբ է նշել, որ այս ոլորտներում իրականացված ծրագրերի առաջին փուլի ընթացքում հաջողությամբ կյանքի են կոչվել մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված էին քրեակատարողական հիմնարկներում առողջապահության եւ մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը, պրոբացիայի ինստիտուտի ներդրմանն ու Պրոբացիայի ծառայության ստեղծմանը: «Հայաստանն այսօր հիմնված է ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության ընդհանուր արժեքների վրա։ Հենց այդ է պատճառը, որ օրենքի առջեւ բոլորի հավասարության երաշխավորման համատեքստում Կառավարության ծրագրում թիրախավորվել են նաեւ քրեակատարողական հիմնարկում գտնվող, ինչպես նաեւ պրոբացիայի շահառու հանդիսացող անձինք։ Քրեակատարողական հիմնարկում գտնվող անձինք պետության հսկողության ներքո են, ուստի պետությունը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր ոչ միայն նրանց վերասոցիալականացման, այլ նաեւ նրանց հիմնական իրավունքների երաշխավորման հարցում»,- շեշտել է Սրբուհի Գալյանը:

Այնուհետեւ, մեկնարկել է «Առողջապահության եւ մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» եւ «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրերի համակարգող խորհուրդների առաջին հանդիպումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ անդամ պետությունները պետք է COVID-19-ի ժամանակ պաշտպանեն բանտարկյալների իրավունքներն ու առողջությունը. Միյատովիչ
Ազատազրկման վայրերում պատիժ կրող անձինք, ինչպես նաեւ հետաքննության ժամանակ կալանավորվածները դասվում են վիրուսով վարակվելու հանդեպ առավել խոցելիների թվին…
ԵԽԽՎ զեկուցողն Իսպանիային եւ Թուրքիային կոչ է արել ազատել քաղաքական գործիչներին
«Ես ողջունում եմ շատ երկրներում հասարակության համար վտանգ չներկայացնող բանտարկյալների ազատ արձակման կամ նրանց նկատմամբ բանտարկության հետ կապ չունեցող պատժամիջոցների կիրառման համար ձեռնարկված միջոցառումները...
ԵԱՀԿ ԽՎ-ի ամենամյա նստաշրջանը Վանկուվերում չեղյալ է հայտարարվել կորոնավիրուսի պատճառով
Կազմակերպիչների խոսքով` կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակից բացի, իրենց որոշման վրա ազդել են «ուղեւորությունների եւ խոշոր միջոցառումների անցկացման սահմանափակումներն ու անորոշությունն առաջիկա ամիսներին»...
ԵԽ. Տարածաշրջանային եւ փոքրամասնությունների լեզուներով շփումը գլոբալ ճգնաժամների ժամանակ կարեւոր նշանակություն ունի
Հայտարարության համաձայն՝ այժմ «աշխարհի շատ երկրներ, այդ թվում Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունները, բախվել են աննախադեպ պանդեմիայի հետ»...
Ադրբեջանի իշխանությունները կորոնավիրուսի համավարակը չարաշահում են ընդդիմության դեմ պայքարի համար. ԵԽԽՎ զեկուցող
Իլհամ Ալիեւը Նովրուզի տոնի առիթով իր ելույթում առաջարկել է կորոնավիրուսի համավարակի դեմ միջոցառումների շրջանակում «մեկուսացնել» երկրի քաղաքական ընդդիմությանը…
ԵԽ հանձնակատարը պահանջել է անհապաղ ազատ արձակել ադրբեջանցի ընդդիմադիրին
«Թոֆիկ Յագուբլուի` կասկածելի մեղադրանքներով ձերբակալությունն ու կալանավորումը կառավարության կողմից քննադատողների շարունակական դատական հետապնդման եւս մեկ օրինակ է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ