Թուրք եւ գերմանացի ոստիկանները 76 մարդուց բաղկացած բանդա են ձերբակալել, որոնք ներկայացել են որպես ոստիկաններ եւ իրավաբաններ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով DHA-ին:
Ստամբուլի անվտանգության վարչության հանցավորության եւ մաքսանենգության դեմ պայքարի բաժանմունքը Գերմանիայի դաշնային ոստիկանության հետ համատեղ բացահայտել է խարդախների բանդային, որոնք արտասահմանցի քաղաքացիների օգնության կոնտակտային կենտրոնների ցանց են բացել եւ ներկայացել որպես ոստիկաններ կամ իրավաբաններ: Օպերացիայի ընթացքում ձերբակալվել է 36 կասկածյալ Ստամբուլից, Մուղլիից եւ Անթալիայից եւ 40-ը Գերմանիայից:
Գործակալության տեղեկություններով՝ խարդախները հասցրել են 3 մլն եվրոյի չափով կեղծ ծառայություններ մատուցել Գերմանիայի քաղաքացիներին: