News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին հայտարարել է, որ արբանյակակիրները կապված չեն հրթիռային թեմատիկայի հետ։ «Արբանյակի եւ արբանյակային հրթիռակիրների արձակման խնդիը կապված չէ հրթիռային թեմայի հետ»,- ասել է նա, հայտնում է Mehr-ը։

«Մեր բոլոր հրթիռները, որով հպարտանում ենք, Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության եւ ռազմական հզորության կարեւոր բաղադրիչն են եւ օգտագործվում են սովորական մարտագլխիկներով»,- ասել է նա՝ հավելելով․ «Իրանին պետք չեն հրթիռների ոչ մի ուրիշ տեսակներ, քանի որ այս հրթիռները բարձր ճշգրտություն ունեն, եւ ամերիկացիները նույնպես Իրաքի Այն ալ Ասադ ամերիկյան ռազմաբազայում տեսել են մեր հրթիռի ճշգրտությունը։ Մենք նույն կերպ կարող ենք օգտագործել արբանյակը պաշտպանական նպատակներով, սակայն այդ արբանյակը բոլորովին պաշտպանական օբյեկտ չէ, եւ դա իրանական ազգի բացարձակ իրավունքն է»։

«Մենք կշարունակենք արբանյակային կապի ծրագրի մշակումը, եւ չկա ոչ մի խոչընդոտ աշխարհում դրա իրականացման համար»,- հավելել է նախարարը։

Իրանը կիրակի օրը փորձել էր ուղեծիր հանել հեռակա զոնդավորման «Զաֆար» արբանյակը։ «Սիմորգ» արբանյակակրի արձակումը հաջողությոմբ էր անցել, սակայն արբանյակը չէր հասել սկզբնական արագացմանը, որը անհրաժեշտ է նրան ուղեծիր հանելու համար։ ԱՄՆ-ը դատապարտել է արբանյակի արձակումը՝ հայտարարելով, որ այն կապված է Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ