News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Պրոմտեխնոլոգիա» ընկերությունը (ORSIS ապրանքանիշով հրացանների արտադրողը) դատական կարգով կվիճարկի Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերից արված հայտարարությունը՝ երկրի ՊՆ-ին բարձրացված գներով ռազմականի փոխարեն որսորդական նշանոցների վաճառքի մասին հայտարարությունը, հայտնել է ընկերությունը ՏԱՍՍ-ին:

Հայաստանի Հանրային հեռուստատեսության սյուժեում, որը հեռարձակվել է փետրվարի 10-ին, հաղորդվում էր, որ հանրապետության Հատուկ քննչական ծառայությունը հետաքննում է մի դեպք, ըստ որի ռազմական նշանոցների փոխարեն ՀՀ Պաշտպանության նախարարությանը որսորդական նշանոցներ են վաճառել: Չորեքշաբթի` փետրվարի 12-ին, հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է այս տեղեկատվությունը: Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի աշխատակազմի տեղեկատվական վերլուծական բաժնի պետ Սամվել Ասատրյանի մեկնաբանության մեջ ասվում է, որ «թվում է, որ ինչ-որ մեկը փորձում է ստվեր գցել» Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների վրա:

«Ընկերությունը չի առաջարկել այնպիսի ապրանքներ, որոնք շահարկվում են հայկական մի շարք լրատվամիջոցների կողմից, այդ թվում նաեւ` որոշ հեռուստաալիքների: Ընկերությունը չի կարող հրապարակել ապրանքների վերաբերյալ տեղեկատվությունը՝  գաղտնիության մասին կնքված պայմանագրերից եւ Հայաստանի պետական գաղտնիքների նկատմամբ հարգանքից ելնելով: Մի շարք հայկական ԶԼՄ-ների կողմից նման շահարկումների հետ կապված հարցերը կլուծվեն դատարանում` հնարավոր բոլոր միջոցների ներգրավմամբ` նման լրատվամիջոցների գործունեության հակակոռուպցիոն հետաքննության համար»,- նշել են ընկերությունում:

Ընկերությունը հեռուստաալիքի տվյալներն «անհիմն շահարկում» է անվանել: «Ընկերությունը բազմիցս իր առաջարկած ապրանքների հաջող փորձարկումներ է անցկացրել: Արտադրանքի նպատակը որոշվում է մասնագետների կողմից անցկացվող փորձարկումների միջոցով, այլ ոչ թե` շահարկումների անանուն փորձերով եւ փորձագետների կարծիքներին հղումներով, որոնց գիտելիքները հարցեր են առաջացնում»,- շեշտել են ORSIS-ում:

Հրացանների արտադրողը եւ նշանոցների մատակարարը կարծում է, որ նման գործողությունները փորձաքննության վրա ճնշում գործադրելու եւ հարուցված գործերով շեշտադրումների շեղման փորձեր են:

«Սա որեւէ կապ չունի Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից մրցույթի տապալման եւ խոշոր չափերի յուրացումների հետ կապված անօրինական գործողությունների փաստի հետ»,- նշել են ORSIS-ում: Ընկերությունում հետաքրքրվել են նաեւ հայաստանյան ԶԼՄ-ներում հայտնված տվյալների աղբյուրներով:

Հետաքննության մասին

Օգոստոսին Հայաստանում գրանցված ORSIS ARMS ընկերության փաստաբանը, որը ռուսական ORSIS ընկերության ռեզիդենտն է, ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ երկրի քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից խոշոր քանակությամբ զենք գնելու փակ մրցույթից բացառման պատճառով:

Հոկտեմբեր ամսվա վերջին լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Ռուսաստանը նամակ է ուղղել Հայաստանին` զենքի մրցույթի տապալման պատճառով: ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, իր հերթին, հերքել էր ORSIS-ի հետ կապված ռուսական կողմից որևէ փաստաթղթի ստացումը` հավելելով, որ քանիդեռ դատական գործընթացը շարունակվում է, գերատեսչությունը ձեռնպահ է մնում իրավիճակի պաշտոնական գնահատականներից:

Նոյեմբերին ընկերությունում հայտարարել էին, որ «Պրոմտեխնոլոգիան» (ORSIS դիպուկահար հրացանների արտադրողը) ոչ պաշտոնական հրավերներ է ստացել ՀՀ ՊՆ-ից` այս գերատեսչության համար զենքի խմբաքանակի մատակարարման չկայացած պայմանագրի հետ կապված խնդիրների կարգավորման համար: Նաեւ ընկերության հետ ոչ պաշտոնական կապ հաստատելու փորձեր են եղել ՀՀ Պաշտպանության նախարարությանը, իբր, մոտ անձանց կողմից:

Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը չի փորձել  ռուսաստանյան «Պրոմեխնոլոգիա» ընկերության հետ ոչ պաշտոնական կերպով կարգավորել զենքի մատակարարման մրցույթի տապալման հետ կապված խնդիրները:

Հունվարի 27-ին Հայաստանում ORSIS-ի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հայտնել էր, որ Հայաստանի քննչական մարմինները գործի քննության շրջանակներում հարցաքննության են կանչել «Պրոմտտեխնոլոգիա»-ի տնօրենների խորհրդի անդամ Սիմոն Ամիրովին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը և Հայաստանը շատ լավ տնտեսական հարաբերություններ ունեն. Օվերչուկ
Անցյալ տարի առևտրաշրջանառությունը ռեկորդային է եղել՝ 7,3 մլրդ դոլար...
Պուտինը եւ Փաշինյանը համաձայնեցրել են ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից. Պեսկով
Մոսկվան եւ Երեւանը համաձայնեցրել են...
Ռուս զինվորականները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի սահմանապահ կետերից. Կոնջորյան
Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում...
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին եւ միավորելու է ապագայում. ՌԴ դեսպան
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին...
Ռուսաստանի նախագահ. Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են
Պուտինի և Փաշինյանի զրույցը տեղի է ունենում Կրեմլում ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովից հետո…
Պուտին. Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը ռեկորդ է սահմանել
Առևտրաշրջանառությունը հասել է ավելի քան 7 միլիարդ դոլարի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ