News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սիրիայի խորհրդարանի քարտուղար Ռամի Սալեհը հայտնել է, որ նախատեսվում է, որ Սիրիայի խորհրդարանը այսօր քվեարկելու է 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին Օսմանյան Կայսրության ծրագրած եւ իրագործած Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւը։

«Գանձասար»-ը հայտնում է, որ նա վստահեցրել է, որ Օսմանյան Կայսրության պատմությունը լեցուն է Սիրիայի ժողովրդի այլազան բաղադրիչներին ջարդերի արհավիրքով, հայեր, սուրիանիներ եւ այլք։

Խորհրդարանը իր օրակարգում ներառելու է Սիրիական-Հայաստանյան խորհրդարանական բարեկամության Հանձնախմբի կողմից ներկայացված 20-րդ դարում Օսմանյան Կայսրության թուրք իշխանավորների կողմից Հայոց ցեղասպանության եւ Սիրիայի ժողովրդի այլ բաղադրիչների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հաստատող բանաձեւը։

Սալեհը «Ուաթան»-ին հայտնել է նաեւ, որ խորհրդարանը նախապես արծարծել էր Հայոց ցեղասպանության հարցը, սակայն անհրաժեշտ էր Ցեղասպանությունը դատապարտող որոշում ներկայացնել։ Այս իսկ պատճառով այսօր բանաձեւը պիտի քննարկվի եւ քվեարկվի խորհրդարանի նիստին ընթացքում։

Սիրիայի խորհրդարանի պատգամավոր դոկտ. Նորա Արիսյանը նկատել է, որ ավելի քան 30 երկրների խորհրդարաններ ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, Սիրիայի խորհրդարանում նախապես մէկից ավելի պատգամավորների կողմից արծարծվել է այս նյութը, իսկ 2015-ին, Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով, խորհրդարանը հատուկ նիստով հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերին։

ՀՀ մեջ Սիրիայի դեսպան Մուհամմեդ Հաճ Իբրահիմը կարեւոր համարելով ճանաչումը նշել է, որ Հայոց ցեղասպանությունը գործողների ժառանգորդները այսօր նույն ոճիրներն են գործում Սիրիայի ժողովրդի նկատմամբ, ահաբեկիչների ձեռամբ։ Նա նաեւ հայտնեց, որ ճանաչումը կարեւոր է, որովհետեւ արաբական երկրների մեջ ցարդ միայն Լիբանանն է ճանաչել Հայոց ցղասպանությունը։

Խորհրդարանի արաբական եւ արտաքին հարցերի յանձնախմբի նախագահ Բուտրոս Մրճենեն շեշտել է, որ Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է, որին հաջորդել է նաեւ Սիրիայի հյուսիսային սահմանների վրա ասորիների եւ սուրիանիների սպանդը: Ժամանակն է ճանաչելու եւ դատապարտելու այս անմարդկային արարքներն ու կանխելու նրանց կրկնությունը, հատկապես որ մեծաթիվ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։

Նշենք, որ Սիրիայի Հայ Դատի Հանձնախմբերն ու Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորները տարիներ ի վեր, քանիցս ներկայացրել են Հայոց ցեղասպանության ամբողջական թղթածրարները Սիրիայի խորհրդարանի եւ նախագահական պալատին, առ ի քննարկում, ճանաչում եւ դատապարտում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ