News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Մենք շատ բանավեճեր ենք ունեցել Ղարաբաղում օդանավակայանի գործարկման շուրջ, քանի որ մենք իսկապես ուզում ենք լուծում գտնել այս հարցում: Այս մասին փետրվարի 13-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին ասաց ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը` պատասխանելով իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանի հարցին:

Սակայն, ըստ նրա, փաստն այն է, որ Ադրբեջանն որոշել է փակել  Ղարաբաղի օդային տարածքը: «Մենք` որպես Քաղաքացիական ավիացիայի կոմիտե, իրավունք չունենք թույլտվություն տալ դեպի Ղարաբաղ թռիչքների համար: Սա քաղաքական խնդիր է, որը չի կարելի լուծել մեր մակարդակում»,- ասաց Ռեւազյանը:

Ապա Միքայելյանը հետաքրքրվեց` արդյո՞ք Հայաստանը փորձում է քննարկումներ անցկացնել այս հարցի շուրջ միջազգային մակարդակում: Ի պատասխան, Ռեւազյանը հայտարարեց, որ իրենց մակարդակում նման քննարկումներ չեն եղել: «Ավելի բարձր մակարդակում`  ես չեմ ուսումնասիրել: Սա այն որոշումը չէ, որը հնարավոր է կայացնել եւ իրականացնել մեր մակարդակում: Սա քաղաքական հարց է»,- ամփոփեց Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ամենաշատ