News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Եգիպտոսում կավե դագաղներով ավելի քան 80 հնագույն գերեզման են հայտնաբերել: Դակախլիա նահանգի Ումմ ալ-Հալջան շրջանում գտածոյի մասին հայտնել են Եգիպտոսի հնությունների նախարարության ներկայացուցիչները, հաղորդում է  Planet-today- ը:

Հնությունների հարցերով բարձրագույն խորհրդի ղեկավար Մուստաֆա ալ-Վազիրիի խոսքով՝ գերեզմանները թվագրվում են մ.թ.ա. չորրոդ հազարամյակի առաջին կեսին: «Հնագույն գերեզմանները պատկանել են Ստորին Եգիպտոսի քաղաքակրթությանը: Խոսքը օվալաձեւ փոսերի մասին է, որոնք արվել են քարերի վրա: Փոսերի ներսում կավե դագաղներ եւ տարբեր արտեֆակտներ են»,- լրագրողներին պատմել է Ալ-Վազիրին:  

Նա նշել է , որ շրջանը, որտեղ պեղումներ են արվել, շատ հեռանկարային է համարվում. գիտնականները հույս ունեն այլ հետաքրքիր հնություններ հայտնաբերել:

Հիշեցնենք, որ վերջերս գիտնականներին հաջողվել էր բացահայտել եգիպտական Տակաբուտի արքայադստեր մահվան գաղտնիքը՝ նրան սպանել են մեջքին դանակի հարված հասցնելով:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ