News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 20
USD
478.63
EUR
517.06
RUB
7.53
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Ինդոնեզական քաղաքն արգելել է զույգերին նշել սուրբ Վալենտինի օրը: Բանդա Աչեհ քաղաքի քաղաքապետը սիրահար զույգերին զգուշացրել է, որ այս ռոմանտիկ ավանդույթը հակասում է իսլամական օրենքներին եւ Ինդոնեզիայի մշակույթի մաս չի հանդիսանում: Հյուրանոցներին եւ ռեստորաններին կարգադրվել է չանցկացնել Վալենտինի օրվան նվիրված միջոցառումներ:

Քաղաքապետ Ամինուլլահ Ուսմանը Antara լրատվական գործակալությանը հայտնել է, որ Վալենտինի օրը արգելելու որոշումը «կամրապնդի իսլամական օրենքները»: «Իսլամական արժեքների մաքրությունը պահպանելու համար... մենք կցանկանայինք հանրությանը տեղեկացնել, որ Վալենտինի օրը հակասում է իսլամական օրենքին եւ Աչեհ քաղաքի մշակույթի մաս չի հանդիսանում»,- ասել է նա:

Ուսմանը հրաման է ստորագրել, ըստ որի զույգերը չպետք է մասնակցեն Վալենտինի օրվա միջոցառումներին: Քաղաքի կրթության վարչությունը համանման հրաման է արձակել, որով դպրոցականներին արգելում է նշել Վալենտինի օրը, որպեսզի դեռահասները չկարողանան զբաղվել «ոչ պատշաճ գործունեությամբ»: Աչեհը Ինդոնեզիայի միակ շրջանն է, որտեղ գործում է շարիաթի օրենքը, որը մտրակում է նախատեսում իսլամական բարոյականությանը հակասող հանցագործությունների համար:

Ինդոնեզական մեկ այլ` Մակասար քաղաքում Հասարակական կարգի գործակալությունը կոչ է արել խանութներին զերծ մնալ հակաբեղմնավորիչ միջոցների բաց վաճառքից եւ ցուցադրումից: Գործակալությունը 2015 թվականից արգելել է պահպանակների հանրային վաճառքը Մակարասում: Գործակալությունը արգելել է սուպերմարկետներին, դեղատներին եւ մթերային խանութներին բաց հակաբեղմնավորիչներ եւ հատկապես պահպանակներ վաճառել: Պահպանակ գնել ցանկացող քաղաքացիները խանութի աշխատակիցներին պետք է ներկայացնեն իրենց նույնականացման քարտը: Գործակալությունը նաեւ ստուգումներ կիրականացնի խանութներում եւ դեղատներում ՝ համոզվելու համար, որ հակաբեղմնավորիչները բաց կերպով չեն ցուցադրվում խանութում:

«Պահպանակները նախատեսված են ամուսնացած մարդկանց համար»,- հայտարարել է գործակալության ղեկավար Սաթպոլ Իման Հադը: Մակարասար քաղաքապետի պաշտոնակատար Իքբալ Սուհաբը համաձայնել է այս քաղաքականության հետ: «Վալենտինի օրվա տոնակատարության ժամանակ մարդիկ երբեմն կորցնում են վերահսկողությունը եւ կատարում են այնպիսի գործողություններ, որոնք խախտում են մեր էթիկան եւ մշակույթը, օրինակ ՝ թմրամիջոցների օգտագործումը կամ նախաամուսնական սեռական կապը: Մենք պետք է կանխենք դա»,- ասել է Իքբալը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ