News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հանրաքվե անցկացնելու իշխանությունների նախաձեռնության մեջ նկատվում է 4 ենթատեքստ կամ ենթանպատակ: Այս մասին փետրվարի 14-ին «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի կազմակերպած «Սահմանադրական անվտանգություն, մարտահրավերներ եւ որոշումներ» բանավեճի ժամանակ ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թեւանյանը:

Նրա խոսքով՝ դրանք հոգեբանական, քաղաքական, իրավաբանական եւ տնտեսական շերտերն են:

1. Հոգեբանական – այստեղ խնդիրն հետեւյալն է. քանի որ Փաշինյանն ասել է, որ չկան դատավորներ, որոնք իրեն կարող են «ոչ» ասել, իսկ հիմա պարզվեց, որ կան, այդ թվում՝ ՍԴ-ում, կարեւոր է իրավիճակը փոխել, ապացուցել, որ նա կարող է իր կամքը թելադրել:

2. Քաղաքական – ակնհայտ է, որ գործ ունենք իրավաբանական խնդրի հետ, եւ ակնառու է իշխանության բռնազավթման փորձը: Հատկանշական է, որ իշխանությունները նույն բանի մեջ են մեղադրում իենց ընդդիմախոսներին: Դա 300 – 300.1 հոդվածներն են, բայց դա ապագայի գործ է:

3. Իրավաբանական – հաստատել բռնապետություն: Զավթված են օրենսդիր եւ գործադիր իշխանությունները, հիմա նպատակն է դատականը ստանալը:

4. Տնտեսական – ըստ էության, ամեն ինչ դրան է հանգում: Եթե ուշադիր լինենք, թե ԱԺ ինչ օրինագծեր են ներկայացվում, պարզ է դառնում, որ նպատակը սեփականության լայնածավալ վերաբաժանումն է, նեոբոլշեւիզմի նման մի բան: Այս մասին են վկայում առանց դատարանի որոշման գույքի առգրավման մասին հայտարարությունները, բանկային գաղտնիքի վերացումը: Իսկ ՍԴ-ն այստեղ կարող է խանգարել:

«Հարգելի՛ հպարտ քաղաքացիներ, դուք համաձա՞յն եք բռնապետությանը»,- հարց տվեց Թեւանյանը՝ նույն միտքը վերաձեւակերպած հավելելով՝ դուք համաձա՞յն եք, որ չորս ոտքի վրա ավելի լավ է, քան երկու: «Պատասխանը միանշանակ է՝ մերժել նման մոտեցումը եւ մեկ մարդու բռնապետության ձեւավորումը»,- ամփոփեց Անդրանիկ Թեւանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ