News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Սահմանադրությունը իրավունքների առումով մի բան է հռչակում, կյանքն այլ բան է ցուցադրում: Փետրվարի 14-ին  «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի կազմակերպած «Սահմանադրական անվտանգություն, մարտահրավերներ եւ որոշումներ» բանավեճի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը:

Իրավապաշտպանը նշեց, որ սկզբում աջակցել է իշխանափոխությանը, քանի որ 90-ական թվականներից քննադատել է բոլոր իշխանություններին, այդ թվում իշխանությունը բռնազավթելու ձգտման համար: Սակայն երբ հրապարակը սկսեց բղավել մեկ առաջնորդի անուն, ես արդեն հրապարակում չէի, պարզաբանեց Իշխանյանը: Նրա խոսքով՝ գործող վարչապետը նախապես ասում էր, որ չի միջամտելու դատարանների գործերին: «Ես համաձայն չեմ այն եզրահանգմանը, որ իշխանությունը ժողովրդին է պատկանում: Ժողովրդավարությունն այն է, որ ղեկին լինի ուժ՝ ընտրված մեծամասնության կողմից քվեարկությամբ: Բայց ի՞նչ է, նրանք, ովքեր դեմ են՝ ժողովո՞ւրդ չեն»,- հարց հնչեցրեց Իշխանյանը:

Խոսելով մարդու իրավունքների իրականացման մասին՝ իրավապաշտպանը նշեց, որ Սահմանադրության առաջին երկու հոդվածներով ամրագրված իրավունքները գործով չեն կատարվում: «Ինձ հետաքրքրում է ոչ թե ինչ են հռչակում, այլ թե պետական մարմիններն ինչպես են ձեւավորում իրենց անկախությունը: 1995 թվականի Սահմանադրության մեջ նույնպես գեղեցիկ էր գրված, իսկ իրականում իշխանությունը թագավոր ուներ՝ երկրի նախագահը»,- նշեց Իշխանյանը: Նրա խոսքով՝ իշխանափոխությունը հոյակապ հնարավորություն էր ստեղծել, որ նախկին իշխանությունների ձեւավորած դատարաններն անկախ դառնային: Իսկ գործնականում պարզվեց, որ ժամանակակից ժողովրդավարական պետության հասկացությունները ոտնահարված են: «Եվ այս մասին անկեղծորեն է ասվում՝ նրանք ասում են, որ խաղի նոր կանոններ են: Միահեծանություն ստեղծելու նպատակները եւ անկախ դատարանները այս պատկերին չեն համապատասխանում»,- ամփոփեց իրավապաշտպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ