News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Նոր սերնդի Porsche 911 Turbo-ն է՛լ ավելի հզոր Turbo S տարբերակի հետ միասին պատրաստվում են Ժնեւի ավտոսրահի պրեմիերային, փոխանցում է «Մոտորը»: 

Autocar պարբերականը հայտնում է, որ Porsche ընկերությունը նոր սերնդի 911 սպորտքարի Turbo-ի եւ Turbo S-ի «լիցքավորված» մոդիֆիկացիաները ներկայացնելու է գրեթե 3 շաբաթ հետո, երբ բացվի 2020 թվականի Ժնեւի ավտոսրահը: Տուբինացված տարբերակները համալրելու են 922 համաթվով «ինը հարյուր տասնմեկերորդ» մոդելային շարքը, որն այօրվա դրությամբ բաղկացած է կուպեից եւ կաբրիոլետներից, Carrera, Carrera S, Carrera 4 եւ Carrera 4S: Ըստ ինսայդերների տեղեկությունների՝ երկու նորույթն էլ ունենալու են 3,8-լիտրանոց օպոզիտային «վեցյակ»՝ ավելի խոշոր եւ արտադրողական տուրբոներմղիչներով: 911 Turbo տարբերակի հզորությունը կկազմի մոտ 570 ձիաուժ, Turbo S-ի համար խոստանում են նվազագույնը 620 ձիաուժ:

Նախորդ՝ 991 սերնդի Porsche 911 Turbo-ն եւ Turbo S-ը զարգացնում էին համապատասխանաբար՝ 540 եւ 580 ձիաուժ: Սպասվում է 8-աստիճանի ռոբոտացված փոխանցման տուփ եւ լիահաղորդակ տրանսմիսիա: Turbo նշանով 911-ը նաեւ ավանդաբար կունենա ընդարձակված  հետեւի թեւեր, նոր բամփերներ եւ ավելի զարգացած աերոդինամիկական տարրեր: Նախկին 911 Turbo-ն «հարյուրակը» զարգացնում էր 3 վայրկյանում, Turbo S-ը՝ 0,1 վայրկյանով ավելի արագ: Միանգամայն տրամաբանական է, որ նոր սերնդի սպորտքարերը վազանցում ավելի արագ կլինեն եւ ավելի մեծ առավելագույն արագություն կունենան, որը նախորդների մոտ հասնում էր ժամում 330 կիլոմետրի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վերջին արտադրության Toyota Land Cruiser-ը սկսել է վաճառվել Եվրոպայում. գները հայտնի են
Վաճառքի սկզբում ամենագնացը հասանելի կլինի…
Մեքենան տեխզննման տանելիս վարորդը պետք է վճարի նախորդ տարվա գույքահարկը, ոչ թե տվյալ տարվանը. Թունյանի նախագիծը
Օրենքի նախագիծը մի փոքր կհեշտացնի մեքենա վարող մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կյանքը...
BMW-ն 2,8 մլրդ դոլար կներդնի Չինաստանում իր գործարանն արդիականացնելու համար
Գերմանական ավտոկոնցեռնը միջոցներ կներդնի...
Rolls-Royce-ը կընդլայնի իր գործարանը՝ ավելի թանկ մեքենաներ արտադրելու համար
Այսպիսով, գործարանի ընդլայնման նպատակը ոչ թե ավելի շատ մեքենաներ արտադրելն է, այլ ավելի թանկ...
Հրապարակվել է Bugatti-ի նոր հիպերքարի պատկերը
Ըստ շրջանառվող լուրերի, հիպերքարի արտադրությունը կսահմանափակվի ընդամենը 250 օրինակով
Lamborghini-ն ներկայացրել է իր պատմության մեջ առաջին 800 ձիաուժ ունեցող հիբրիդային քրոսովերը
Այն սովորական Urus-ից տարբերվում է ոչ միայն դիզայնով, այլ նաև իր էլեկտրակայանով, որը ներառում է...
Ամենաշատ