News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Թուրքական պատվիրակությունը նախատեսում է Մոսկվա այցելել փետրվարի 17-ին՝ շարունակելու համար սիրիական Իդլիբում կարգավորման շուրջ բանակցությունները, շաբաթ լրագրողներին ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Այսօր մենք բանակցություններ կվարենք ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ: Թուրքական պատվիրակությունը երկուշաբթի կուղեւորվի Ռուսաստան: Մենք ցանկանում ենք Ռուսաստանի հետ (Իդլիբի) խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով: Եթե դիվանագիտական ճանապարհով չստացվի, ապա կկատարվեն անհրաժեշտ քայլեր»,- Մյունխենի համաժողովի շրջանակում հայտարարել է Չավուշօղլուն: Թուրք նախարարի խոսքը մեջբերել է NTV հեռուստաալիքը:

Ռուսաստանյան միջգերատեսչական զինվորական պատվիրակությունն անցյալ շաբաթ Թուրքիայում էր: Պատվիրակության կազմում էին նախագահի՝ սիրիական կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը եւ ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինը, ինչպես նաեւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ: Թուրքական կողմին ղեկավարում էին ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնալը եւ նախագահի՝ քաղաքական հարցերով խորհրդական Իբրահիմ Քալընը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան չի կարողացել կատարել սիրիական Իդլիբի շուրջ խնդրի լուծման մի քանի առանցքային պարտավորություններ: Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն իր հերթին հանդես էր եկել հայտարարությամբ, որ իր երկիրը Իդլիբի հարցով ստանձնած պարտավորությունները կատարել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ