News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սաուդյան ՌՕՈՒ-ի Tornado կործանիչը ուրբաթ օրը վթարի է ենթարկվել Եմենում ռազմական թռիչք իրականացնելու ժամանակ։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Էր Ռիադի ղեկավարությամբ արաբական կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Թուրքի ալ Մալիկին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Փետրվարի 14-ին սաուդական թագավորական ռազմաօդային ուժերի Tornado կործանիչն ընկել է Էլ Ջաուֆ բնակավայրում եմենական ազգային բանակի աջակցության օդային առաջադրանք կատարելու ժամանակ»,- նշել է նա։ Թե ինչն է դարձել վթարի պատճառ, գնդապետը չի հստակեցրել։

Նախօրեին եմենական ուժերի «Անսար Ալլահ» շարժման բրիգադային գեներալ Յախյա Սարիան հայտնել էր, որ ինքնաթիռին իրենց ՀՕՊ-ն է հարվածել։ Բացի այդ, նա հաստատել է, որ Tornado-ն ոչնչացվել է «երկիր-օդ» դասի կատարելագործված հրթիռի օգնությամբ։

2014թ․ օգոստոսից Եմենում շարունակվում է հակամարտությունը կառավարական ուժերի եւ խուսիտների միջեւ։ Առավել ակտիվ փուլ այն թեւակոխել է 2015թ․ մարտին երկիր Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ կոալիցիայի ներխուժումից հետո։ Եմենի զգալի մասի վրա վերահսկողություն սահմանած խռովարարների դեմ օպերացիային աջակցել են Բահրեյնը Կատարը, Քուվեյթը եւ ԱՄԷ-ն։ Նրանց են միացել Եգիպտոսը, Հորդանանը, Մարոկկոն, Պակիստանը եւ Սուդանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ