News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ռուսատանի զբոսաշրջության դաշնային գործակալությունը եւ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը երկու երկրների միջեւ կնքված Զբոսաշրջության ոլորտում համաձայնագրի շրջանակում գործողությունների ծրագիր են ընդունել։ Ռուսաստանի եւ Հայաստանի զբոսաշրջության ոլորտում համագործակցությանը նվիրված ապրիլի 19-ի քննարկման ընթացքում այս մասին տեղեկացրեց Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը։

Ըստ նրա՝ տուրիստական նպատակով Հայաստան այցելուների քանակով Ռուսաստանն, այլ երկրների շարքում առաջին տեղն է զբաղեցնում։ Պետրոսյանի խոսքով 2009թ. Ռուսաստանից Հայաստան է այցելել 123 հազար զբոսաշրջիկ։

Հիշեցնենք, որ Ռուսատանի զբոսաշրջության դաշնային գործակալության ղեկավար պաշտոնակատար Ալեքսանդր Ռադկովի խոսքով՝ Հայաստանը լավ հնարավորություններ ունի ավելացնելու տուրիստների հոսքը Ռուսաստանից։ Ըստ Ռադկոյի՝ ռուսաստանցիները սիրում են ծով եւ արեւ, որովհետեւ երկիրը հյուսիսային է, այդ պատճառով ռուս տուրիստների հիմնական ուղղությունները Թուրքիան եւ Եգիպտոսն են, սակայն  ռուսաստանցիների շրջանում ավելացել է հետաքրքրությունը դեպի մշակութային տուրիզմը։ «Այս առումով Հայաստանը լավ հնարավորություն ունի ամենաշատն ընդունել ռուսաստանցի տուրիստների»,- ասել է Ռադկովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանի երդմնակալությանը մասնակցեցի, որովհետև ստացել էի հրավեր, բայց Պուտինից հրավեր չեմ ստացել. Փաշինյան
Ես ՌԴ նախագահից հրավեր չեմ ստացել, բայց հրավեր ստանայի նաև․․․
Ռուսական հեռուստաալիքները չեն հեռարձակվի Հայաստանի պահանջներն անտեսելու դեպքում. Փաշինյան
Ռուսական հեռուստաալիքները չեն հեռարձակվի, եթե...
Չեմ կարծում, թե պետք է ամեն տարի մասնակցեմ Մայիսի 9-ի միջոցառմանը Մոսկվայում. ՀՀ վարչապետ
Անցած տարի մասնակցել եմ Մայիսի 9-ի միջոցառմանը...
Այս ընթացքում կան բազմաթիվ կուտակված խնդիրներ․ Փաշինյանը՝ Պուտինի հետ նախատեսված հանդիպման մասին
Վաղը ես մեկնելու եմ Մոսկվա՝ նախագահելու ԵԱՏՄ խորհրդի նիստին, նաեւ․․․
Վարչապետին թույլ չեն տվել մեկնել ՌԴ նախագահի երդմնակալությանը, կամ ինքը չի ուզել. «Հայաստան»
Փաշինյանին հավանաբար թույլ չեն տվել...
Օրակարգ բերել ՀՀ-ից ռուսական ռազմակայանը և ՌԴ բոլոր զինծառայողներին դուրս հրավիրելու հարցը. հայտարարություն
Կիսելով հատվածական սահմանազատման դեմ ընդվզող քաղաքացիների արդար ցասումը...
Ամենաշատ