News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի արտաքին գործերի նախարարները ստորագրել են համատեղ դիմում՝ ուղղված Եվրահանձնաժողովին՝ խնդրանքով ուշադրություն դարձնել «Արեւելյան գործընկերության» երկրներին ֆինանսական աջակցության կարեւորության 2021-27 թթ. ԵՄ «Բազմամյա ֆինանսական հեռանկարի» շրջանակում, որն այժմ ձեւավորվում է Եվրամիության ինստիտուտներում: Այդ մասին տեղեկատվությունն ի հայտ է եկել շաբաթ՝ փետրվարի 15-ին, Ուկրաինայի ԱԳՆ կայքում, հաղորդում է DW-ը:

Ուղերձում նաեւ խնդրել են «հաշվի առնել ծավալներն ու հավակնությունները բարեփոխումների, որոնք իրականացվում եւ նախապատրաստվում են Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի կողմից եվրոպական ինտերգման գործընթացում», իսկ այդ հարցով դիմումը վկայությունն է «Արեւելյան գործընկերության» ապագա զարգացման հարցում այդ երկրների միասնական մոտեցմամբ:

2019 թվականի մայիսին Բրյուսելում անցկացվել է տոնակատարություն «Արեւելյան գործընկերության» հիմնադրման օրվանից սկսած, որում ներառված է Հայաստանը, Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան, Ադրբեջանը, Բելառուսը: 2019 թվականի հունվարին Եվրահանձնաժողովն ու Համաշխարհային բանկը մշակել են միության երկրներում ենթակառուցվածքները զարգացնելու ծրագիր, որն իրագործելու համար կպահանջվի շուրջ 13 մլրդ եվրո, որը նախատեսված է շուրջ 4800 կմ ճանապարհ եւ երկաթուղի, ինչպես նաեւ նավահանգիստներ, օդանավակայաններ, լոգիստիկ կենտրոններ եւ սահմանային անցակետեր կառուցելու կամ վերանորոգման համար:

2019 թվականի փետրվարին Ուկրաինան եւ Վրաստանը ճանաչվել են առաջնորդներ «Արեւելյան գործընկերության» վեց երկրների միջեւ ժողովրդավարական բարեփոխումների եւ եվրաինտեգրման հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ